Չորեքշաբթի , 15 Հուլիսի 2026

Կդառնա՞ Նարեկ Կարապետյանը վարչապետ, թե՞ ոչ

Կդառնա՞ Նարեկ Կարապետյանը վարչապետ, թե՞ ոչ

Thu, 18 Jun 2026 17:04:33 +0400


«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, գործարար Սամվել Կարապետյանը մի շարք լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում բարձր է գնահատել Նարեկ Կարապետյանի գործունեությունը՝ նշելով, որ նա չի ներկայացրել նոր բացահայտումներ, այլ պարզապես ցուցադրել է իր բազմամյա որակները։

Նրա խոսքով՝ Նարեկ Կարապետյանը առանձնանում է իր մասնագիտական կարողություններով, կրթվածությամբ և համարձակությամբ՝ տարբեր ժամանակահատվածներում ապացուցելով իր արդյունավետությունը տարբեր ոլորտներում։

Կարապետյանը ընդգծել է, որ Նարեկ Կարապետյանը տնտեսության ոլորտում ունի բարձր մակարդակի փորձ և կարողություններ՝ նրան բնութագրելով որպես առանձնահատուկ մասնագետ, ով, իր գնահատմամբ, համարժեք մրցակից չունի։ Նա նաև հավելել է, որ իր բարձր գնահատականը պայմանավորված չէ ընտանեկան կապերով։

«Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր կդառնա, բայց այս փուլում, իհարկե, ես չգիտեմ: Դա կախված է լինելու՝ ինչպիսի հաղթանակ ենք մենք շուտով տանելու»,- ասել է Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Նարեկ Կարապետյանը կդառնա մի օր վարչապետ , թե ոչ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Շոգի ալիքը չի նահանջում. Մեծ Բրիտանիայում հրդեհների վտանգը տարածվում է

Շոգի ալիքը չի նահանջում. Մեծ Բրիտանիայում հրդեհների վտանգը տարածվում է Sun, 12 Jul 2026 23:30:19 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով