Երեքշաբթի , 4 Օգոստոսի 2026

Արգենտինային կհեռացնե՞ն Աշխարհի առաջնությունից

Արգենտինային կհեռացնե՞ն Աշխարհի առաջնությունից

Tue, 14 Jul 2026 11:32:59 +0400


Համացանցում լայն տարածում է գտել խնդրագիր, որի հեղինակները պահանջում են Արգենտինայի հավաքականին հեռացնել 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունից։ Մինչ այժմ այն արդեն հավաքել է ավելի քան 5 միլիոն ստորագրություն։

Խնդրագրի հեղինակները պնդում են, որ ՖԻՖԱ-ն և մրցավարները կողմնակալ վերաբերմունք են ցուցաբերում Արգենտինայի ազգային հավաքականի, մասնավորապես՝ թիմի ավագ Լիոնել Մեսսիի նկատմամբ։ Նրանց կարծիքով՝ նման պայմաններում մյուս հավաքականները հավասար հնարավորություններ չունեն պայքարելու աշխարհի չեմպիոնի կոչման համար։

Խնդրագրում նշվում է, որ եթե մրցաշարի արդյունքը նախապես կանխորոշված է, ապա մյուս թիմերի մասնակցությունը կորցնում է իր իմաստը։ Այդ պատճառով հեղինակները կոչ են անում Արգենտինային հեռացնել մրցաշարից՝ մյուս հավաքականներին հավասար պայմաններ ապահովելու նպատակով։

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը հուլիսի 15-ին աշխարհի առաջնության կիսաեզրափակչում կմրցի Անգլիայի ընտրանու հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բաքվում կհնչի ՀՀ օրհներգը․Նազարյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն

Բաքվում կհնչի ՀՀ օրհներգը․Նազարյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն Wed, 29 Jul 2026 19:53:26 +0400 Ըմբիշ Ջանես …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով