Այ փսլնքոտներ, ո՞ւր էիք, երբ մենք ժողովրդավարության կղզի էինք
Mon, 16 Nov 2026 14:47:35 +0400

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած՝ Հայաստանում ժողովրդավարության հետընթացին, քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությանը և իրավական երաշխիքներին վերաբերող խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ ՀԱԿ փոխնախագահ, նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը։
Նա կոշտ քննադատության ենթարկեց իշխանություններին՝ հիշեցնելով, որ նախկինում Հայաստանը համարվում էր ժողովրդավարության կղզի, իսկ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ հարաբերությունները գտնվում էին բարձր մակարդակի վրա և չէին կրում գործիքային բնույթ։
«Այ փսլնքոտնե՛ր, ո՞ւր էիք, երբ մենք ժողովրդավարության կղզի էինք, եվրոպական ընտանիքի անդամ էինք։ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հրաշալի էին, Եվրոպայի հետ՝ նույնպես, և երբեք՝ ոչ գործիքային»,- հայտարարեց Մանուկյանը։
Նրա խոսքով՝ իշխանության ներկայացուցիչներն այժմ փորձում են իրենց թույլ տալ ուրիշներին սովորեցնել, թե ով է ռուսամետ, իսկ ով՝ եվրոպամետ։
«Դուք դեռ շալվար չէիք հագնում մայկա-բուլավկով, հիմա եկել, մեզ սովորեցնում եք՝ որն է ռուսամետը, որը՝ եվրոպամետը։ Ո՞վ եք դուք»,- ասաց Արամ Մանուկյանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր