Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Լարված իրավիճակ․ «Ինչո՞ւ հանձնեցիք Տիգրանաշենը»

Լարված իրավիճակ․ «Ինչո՞ւ հանձնեցիք Տիգրանաշենը»

Thu, 21 May 2026 20:04:16 +0400


Արարատ քաղաքում անցկացված նախընտրական հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ, որտեղ ծաղիկներ է խոնարհել և ծնկի իջել հուշարձանի առաջ։

Հանդիպումից հետո, երբ Փաշինյանը քաղաքացիների բազմության միջով շարժվում էր դեպի ավտոբուսը, տարածքում լարված իրավիճակ է ստեղծվել։ Լսվել են սուլոցներ և դժգոհության ձայներ։ Այդ ընթացքում ներկաներից մի պատանի հարց է ուղղել վարչապետին՝ հետաքրքրվելով, թե ինչու է հանձնվել Տիգրանաշենը, սակայն հարցը պատասխան չի ստացել։

«Ինչո՞ւ հանձնեցիք Տիգրանաշենը»,- հարցրել են Փաշինյանին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան Fri, 09 Oct 2026 23:50:00 +0400 «Կայացավ …