Ուրբաթ , 10 Հուլիսի 2026

Խամենեին արգելել է Իրանից դուրս բերել հարստացված ուրանը

Խամենեին արգելել է Իրանից դուրս բերել հարստացված ուրանը

Thu, 21 May 2026 20:00:33 +0400


Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին արգելել է հարստացված ուրանի դուրսբերումը երկրից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Գործակալությունը նշում է, որ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի այս որոշումը կարող է «ավելի դառնացնել» Դոնալդ Թրամփին և բարդացնել բանակցային գործընթացը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է իրանական հարստացված ուրանի հարցի լուծման գործում այնպիսի դերակատարություն ստանձնել, որ առավելագույնս ընդունելի լինի Իրանի համար: Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Իրանից հարստացված ուրանի դուրսբերման մասին Ռուսաստանի առաջարկն այս պահին ԱՄՆ-ն չի դիտարկում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ. Սպուտնիկ Արմենիա

ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ. Սպուտնիկ Արմենիա Mon, 22 Jun 2026 …