Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

Խամենեին բանակին արտոնեց՝ հարվածե՛լ առանց սահմանափակումների

Խամենեին բանակին արտոնեց՝ հարվածե՛լ առանց սահմանափակումների

Thu, 12 Nov 2026 14:00:46 +0400


Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի զինված ուժերին լիազորել է անհրաժեշտության դեպքում գործողություններ իրականացնել առանց աշխարհագրական սահմանափակումների։

Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի ավագ խորհրդական Մոհամմադռեզա Նաղդին։

Նրա խոսքով՝ համապատասխան հրամանագիրը Իրանի զինվորականներին տալիս է գործողությունների լիակատար ազատություն՝ թշնամու հնարավոր գործողություններին արձագանքելու համար։

«Եթե թշնամին թույլ տա նույնիսկ ամենափոքր սխալը, զինված ուժերը կկարողանան համապատասխանաբար արձագանքել աշխարհի ցանկացած վայրում, որը նրանք անհրաժեշտ կհամարեն», – ընդգծել է Նաղդին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչքան ժամանակ ունի Թրամփը՝ Իրանի դեմ նոր ռազմական գործողություն իրականացնելու համար

Ինչքան ժամանակ ունի Թրամփը՝ Իրանի դեմ նոր ռազմական գործողություն իրականացնելու համար Sun, 08 Nov 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով