Երկուշաբթի , 9 Նոյեմբերի 2026

Ինչքան ժամանակ ունի Թրամփը՝ Իրանի դեմ նոր ռազմական գործողություն իրականացնելու համար

Ինչքան ժամանակ ունի Թրամփը՝ Իրանի դեմ նոր ռազմական գործողություն իրականացնելու համար

Sun, 08 Nov 2026 11:30:51 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականների մի մասը կարծում է, որ նախագահն ունի ութ շաբաթ ժամանակ՝ Իրանի դեմ մասշտաբային նոր ռազմական գործողություն իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է NBC News-ը։ Համաձայն հաղորդման, այն բանից հետո, երբ նոյեմբերի երեքին տեղի ունեցած Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների հետո, դեմոկրատները վերահսկողություն են ստացել երկու պալատներում, արդեն հունվարին հնարավոր է սկսվի հետաքննություն Թրամփի Իրանական ռազմարշավի վերաբերյալ եւ կարող է ընդունվի հատուկ բանաձեւ, որը կպարտավորեցնի դադարեցնել ռազմական գործողությունները։ Հետեւաբար՝ նախագահը ռազմական գործողություններն ընդդեմ Իրանի, վերսկսելու համար ունի ութ շաբաթ։ Ռազմական գործողությունները վերսկսելու եւ ընդլայնելու կողմնակիցներից հատկապես նշվում է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի անունը։ Որոշ խորհրդականներ էլ կարծում են, որ հիմա նպատակահարմար չէ ռազմական գործողությունը վերսկսել, քանի որ այդ դեպքում խաղաղության հասնելու ջանքերը կարող են ի չիք դառնալ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Օվալաձեւ աշխատասենյակ․ ամերիկյան պետության սիմվոլներից մեկը

Օվալաձեւ աշխատասենյակ․ ամերիկյան պետության սիմվոլներից մեկը Sat, 07 Nov 2026 21:00:34 +0400 Օվալաձեւ աշխատասենյակը Սպիտակ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով