Reuters. ՄԱԿ-ը հոգնել է ուկրաինական օրակարգից

Reuters. ՄԱԿ-ը հոգնել է ուկրաինական օրակարգից

Mon, 16 Nov 2026 18:28:30 +0400


ՄԱԿ-ի համակարգը հոգնել է ուկրաինական օրակարգից։ Այս մասին Reuters-ին ասել է անանուն արևմտյան դիվանագետ՝ մեկնաբանելով Միջազգային հեռահաղորդակցության միության (ՄՀՄ) ղեկավար պաշտոնների համար ընտրություններում Ռուսաստանի ներկայացուցիչների հնարավոր հաղթանակը։

«[Ռուսաստանի ներկայացուցիչների ընտրությունը] կցույց տա, որ Ռուսաստանը վերադառնում է բազմակողմ համակարգ։ ՄԱԿ-ը հոգնել է ուկրաինական օրակարգից», – գործակալությանը ասել է դիվանագետը։

ՄԱԿ-ի մեկ այլ դիվանագետ, անանուն մնալու պայմանով, Reuters-ին ասել է, որ Մոսկվայի ՀՄՄ-ում պաշտոններ շահելու հնարավորությունները համարվում են բարձր, քանի որ մի քանի երկրներ վերականգնում են Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները և անվտանգության ոլորտում համագործակցությունը։ Նրա խոսքով՝ նրանք այլևս «չեն ցանկանում ՄԱԿ-ում հակադրվել Ռուսաստանին»։

ՄՀՄ-ի կառավարման և կարգավորող մարմինների ձևավորումը տեղի է ունենում լիազոր համաժողովում՝ միության բարձրագույն որոշում կայացնող մարմնում, քվեարկության միջոցով։ Այս տարի համաժողովը տեղի է ունենում նոյեմբերի 9-ից 27-ը Դոհայում։ Ռուսաստանը պայքարում է ՄՀՄ Խորհրդում և Ռադիոկարգավորման խորհրդում պաշտոնների համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ասեց` կուտը տվին` խոսացի, ասեցի. դու էլ հավ ես` կուտը կերա՞ր

Ասեց` կուտը տվին` խոսացի, ասեցի. դու էլ հավ ես` կուտը կերա՞ր Wed, 18 Nov 2026…

13 րոպե ago

Գնում ենք հանրաքվեի` անկախ ելքից երկու դեպքում էլ ես հեռանում եմ իշխանությունից. Փաշինյան

Գնում ենք հանրաքվեի` անկախ ելքից երկու դեպքում էլ ես հեռանում եմ իշխանությունից. Փաշինյան Wed, 18…

15 րոպե ago

Ո՞ւմ դիմենք, հասկանալու` մարդը ունի՞ հոգեկան խնդիրներ, ում գործունեությունից կախված է ողջ ժողովուրդը

Ո՞ւմ դիմենք, հասկանալու` մարդը ունի՞ հոգեկան խնդիրներ, ում գործունեությունից կախված է ողջ ժողովուրդը Wed, 18…

24 րոպե ago

Ռազմական ուղղաթիռ է կործանվել

Ռազմական ուղղաթիռ է կործանվել Wed, 18 Nov 2026 21:00:01 +0400 Զորավարժությունների ժամանակ կորածնվել է Black…

29 րոպե ago

Ձեր հարցի պատասխանը չունեմ. Փոխվարչապետը «ուրացավ» Սամվել Կարապետյանի բարեգործությունները

Ձեր հարցի պատասխանը չունեմ. Փոխվարչապետը «ուրացավ» Սամվել Կարապետյանի բարեգործությունները Wed, 18 Nov 2026 20:54:24 +0400…

34 րոպե ago

Զոհվածների ծնողներին պառակտել են, անցել են անհետ կորածների ծնողներին

Զոհվածների ծնողներին պառակտել են, անցել են անհետ կորածների ծնողներին Wed, 18 Nov 2026 20:47:23 +0400…

41 րոպե ago