Ընտրություններից հետո ժողովրդին մեկ էլ կհիշեն տոնածառի լույսերը միացնելու օրը

Ընտրություններից հետո ժողովրդին մեկ էլ կհիշեն տոնածառի լույսերը միացնելու օրը

Mon, 16 Nov 2026 20:45:40 +0400


ՔՊ-ականների համար ժողովուրդն ապրում է միայն երկու իրադարձության սպասումով՝ ընտրությունների և Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու համար, երկուսի համար էլ ժողովուրդն է վճարում, և շատ թանկ։ Մնացած օրերին, ըստ նրանց պատկերացումների, ժողովրդի գոյությունը կարծես դադարում է, իսկ նրա խնդիրներն ու հոգսերը պարզապես մղվում են մոռացության։

Իշխանականները ժողովրդին հիշում են ընտրությունների ժամանակ՝ հանկարծ դառնում են չափազանց հոգատար, սկսում են շրջել բնակավայրերով, ձեռք սեղմել, ժպտալ, խոստումներ տալ, խոսել մարդկանց հոգսերից։ Իսկ ընտրություններից հետո այդ հոգատարությունն անմիջապես անհետանում է՝ մինչև հաջորդ ընտրություններ ժողովուրդն այլևս նրանց օրակարգում չէ, միայն հարկելու, տուգանելու և ճնշելու համար են։

Փոխարենը ՔՊ-ական իշխանությունը լավ աշխատում է ընդդիմադիրների համար։ Նրանց համար ժամանակ, միջոցներ ու ջանքեր միշտ գտնվում են։ Ընդդիմադիրների դեմ պայքարը դարձել է իշխանական օրակարգի մշտական թեման, իսկ քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու, ճնշելու և բանտարկելու իրադարձությունները, կարծես, ավելի մեծ ուշադրության են արժանանում, քան հասարակության առօրյա խնդիրները։

Իշխանականներին թվում է՝ ժողովուրդը հենց այդ տեսարաններով է կշտանում, դրանով է ապրում։ Բայց մարդիկ ունեն շատ ավելի կարևոր հոգսեր՝ աշխատանք, արժանապատիվ աշխատավարձ, թանկացումներ, սոցիալական խնդիրներ, անվտանգություն և վաղվա օրվա նկատմամբ վստահություն։

Իշխանությունը պետք է մի բան հասկանա․ ժողովուրդը միայն ընտրությունների ժամանակ չէ, որ գոյություն ունի։ Նա կա ամեն օր՝ իր չլուծված խնդիրներով, չիրականացած սպասումներով ու հիասթափություններով։ Եվ տոնածառի լույսերն էլ չեն լուսավորում այն իրականությունը, որտեղ մարդիկ ամեն օր բախվում են իրենց սոցիալական ու կենցաղային դժվարություններին։

Իշխանությունը, կարծես, այնքան է հարմարվել իր պատկերացրած իրականությանը, որ մոռացել է՝ պետությունը նախևառաջ մարդիկ են, ոչ թե ընտրական թվեր, տոնական միջոցառումներ ու ընդդիմադիրների դեմ պայքար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Շատ ուրախ կլինեի, եթե տեսնեի արդարացի զայրույթ ադրբեջանցի պաշտոնայի Դիլիջան այցի ժամանակ»

«Շատ ուրախ կլինեի, եթե տեսնեի արդարացի զայրույթ ադրբեջանցի պաշտոնայի Դիլիջան այցի ժամանակ» Mon, 16 Nov…

16 րոպե ago

20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներ

20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներ Mon, 16…

23 րոպե ago

Ձերբակալվել է Ազարովի նախկին խորհրդականի դեմ մահափորձի մեջ կասկածվողը

Ձերբակալվել է Ազարովի նախկին խորհրդականի դեմ մահափորձի մեջ կասկածվողը Mon, 16 Nov 2026 21:07:12 +0400…

25 րոպե ago

«Թշնամանք չկա»․ Ռիհաննան պատասխանել է աղմկահարույց վեճի մասին լուրերին

«Թշնամանք չկա»․ Ռիհաննան պատասխանել է աղմկահարույց վեճի մասին լուրերին Mon, 16 Nov 2026 21:00:15 +0400…

32 րոպե ago

«Հույսը դրել են Թուրքիայի կառավարության կողմից սուբսիդավորվող բեռնատար ինքնաթիռների վրա». Պեդրո Զարոկյան

«Հույսը դրել են Թուրքիայի կառավարության կողմից սուբսիդավորվող բեռնատար ինքնաթիռների վրա». Պեդրո Զարոկյան Mon, 16 Nov…

35 րոպե ago

Կողոպտել են Pokémon-ների կոլեկցիոն խանութը

Կողոպտել են Pokémon-ների կոլեկցիոն խանութը Mon, 16 Nov 2026 20:30:12 +0400 Դանիայում անհայտ անձինք, որոնք…

1 ժամ ago