Ինչի համար պիտի ձեզ հետ հանցակից լինենք
Tue, 17 Nov 2026 12:36:02 +0400
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը կոշտ արձագանքել է խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանի առաջարկին՝ քննադատելով իշխանության մոտեցումը սահմանադրական գործընթացի շուրջ։
Վարդանյանի խոսքով՝ իշխանությունն ընդդիմությանը առաջարկում է քաղաքական գործարք, որի շրջանակում ընդդիմադիրները պետք է աջակցեն ՔՊ-ի ներկայացրած նախագծին, իսկ իշխանությունն ակնկալում է նրանց աջակցությունը Սահմանադրության նոր նախագծին՝ այն հանրաքվեի դնելու համար։
Պատգամավորը մերժել է նման համագործակցության հնարավորությունը՝ հարց բարձրացնելով, թե արդյոք ընդդիմությունը պետք է հրաժարվի ընտրողների կողմից իրեն տրված մանդատից և պատասխանատվություն կիսի իշխանությունների որոշումների համար՝ արտաքին պահանջները կատարելու նպատակով։
«Մեր ստացած մանդատը դավաճանե՞նք, ձեզ հետ հանցակից լինե՞նք, ինչի՞ համար, արտաքին պահանջ կատարելո՞ւ։ Մենք ձեր պես չենք»,- հայտարարել է Քրիստինե Վարդանյանը։