Չորեքշաբթի , 18 Նոյեմբերի 2026

Ինչի համար պիտի ձեզ հետ հանցակից լինենք

Ինչի համար պիտի ձեզ հետ հանցակից լինենք

Tue, 17 Nov 2026 12:36:02 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը կոշտ արձագանքել է խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանի առաջարկին՝ քննադատելով իշխանության մոտեցումը սահմանադրական գործընթացի շուրջ։

Վարդանյանի խոսքով՝ իշխանությունն ընդդիմությանը առաջարկում է քաղաքական գործարք, որի շրջանակում ընդդիմադիրները պետք է աջակցեն ՔՊ-ի ներկայացրած նախագծին, իսկ իշխանությունն ակնկալում է նրանց աջակցությունը Սահմանադրության նոր նախագծին՝ այն հանրաքվեի դնելու համար։

Պատգամավորը մերժել է նման համագործակցության հնարավորությունը՝ հարց բարձրացնելով, թե արդյոք ընդդիմությունը պետք է հրաժարվի ընտրողների կողմից իրեն տրված մանդատից և պատասխանատվություն կիսի իշխանությունների որոշումների համար՝ արտաքին պահանջները կատարելու նպատակով։

«Մեր ստացած մանդատը դավաճանե՞նք, ձեզ հետ հանցակից լինե՞նք, ինչի՞ համար, արտաքին պահանջ կատարելո՞ւ։ Մենք ձեր պես չենք»,- հայտարարել է Քրիստինե Վարդանյանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Նոր ընդդիմություն են բուծում

«Հրապարակ». Նոր ընդդիմություն են բուծում Wed, 18 Nov 2026 08:45:30 +0400 Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով