18-ամյա ֆուտբոլիստը մահացավ. մանրամասներ
Tue, 17 Nov 2026 13:05:01 +0400
Արգենտինական «Էսեյսա» ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմի 18-ամյա խաղացող Աբել Նունյեսը մահացել է հիվանդանոցում՝ հանդիպման ժամանակ գլխին գնդակի հարված ստանալուց հետո։ Ֆուտբոլիստի մահվան մասին հայտնել են ակումբի մամուլի ծառայությունն ու Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Կլաուդիո Տապիան։
Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին՝ Արգենտինայի երիտասարդական առաջնության հինգերորդ դիվիզիոնի «Էսեյսա» – «Դեպորտիվո Մունյիս» խաղի ընթացքում։
Հանդիպման ժամանակ գնդակի ուժգին հարվածից հետո երիտասարդ ֆուտբոլիստին անմիջապես օգնություն են ցուցաբերել խաղադաշտում գտնվող բժիշկները, ապա շտապ տեղափոխել հիվանդանոց։ Նունյեսը ենթարկվել է վիրահատության, սակայն բժիշկներին չի հաջողվել կայունացնել նրա առողջական վիճակը։