Վրաստանն ու Ռուսաստանը վերսկսում են դիվանագիտական կապերը
Tue, 17 Nov 2026 16:00:54 +0400
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հույս ունի հանդիպել Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Գիորգի Զուրաբաշվիլիի հետ։
«Հուսով եմ», – ասել է Գալուզինը, երբ նրան խնդրել են հաստատել նման խորհրդակցությունների՝ շուտով անցկացնելու մասին տեղեկությունները, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Գալուզինը հրաժարվել է քննարկել հանդիպման օրակարգը նախքան դրա կայանալը։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ, առաջին փոխարտգործնախարար Զուրաբաշվիլիի և Ռուսաստանի ներկայացուցչի՝ փոխարտգործնախարար Գալուզինի միջև առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։