Սահմանափակել են Telegram-ի հասանելիությունը
Tue, 17 Nov 2026 18:30:58 +0400
Իրաքը, հետեւելով Հորդանանի օրինակին՝ սահմանափակել է Telegram մեսենջերի հանդեպ հասանելիությունը։ Telegram-ին երեսուն օր ժամանակ են տվել՝ իրաքյան օրենսդրության հետ ունեցած խնդիրները կարգավորելու համար։ Այդ մասին հայտարարել է Իրաքի կառավարության Մամուլի ծառայությունը։ Արգելափակման հանձնարարականը ԶԼՄ-ների եւ Կապի վարչությանը տրվել է Իրաքի վարչապետի կողմից։ Պատճառն այն է, որ Telegram-ը չի պահպանում իրաքյան օրենսդրության պահանջները եւ չի հեռացրել այն բովանդակությունը, որը խախտում է սահմանված կարգը։ Դրանով պայմանավորված՝ երեսուն օր ժամկետ է տրվել՝ խնդիրները կարգավորելու համար։