Դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը

Դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը

Tue, 17 Nov 2026 18:26:31 +0400


Սույն թվականի սեպտեմբերին «Հրաշք այգի» ռեստորանում տեղի ունեցած դեպքի առթիվ Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդման շրջանակներում քննիչը դատարան էր ներկայացրել վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։

Այդ օրերին բազմաթիվ լրատվամիջոցներ շտապեցին տարածել տեղեկություններ վերջինիս կալանավորման և դեպքին առնչություն ունենալու վերաբերյալ, մինչդեռ դատարանը, մասնակի բավարարելով քննիչի միջնորդությունը, կիրառել էր տնային կալանք՝ միաժամանակ արձանագրելով, որ հիմնավոր կասկածը հետագա ամրապնդման կարիք ունի։

Այդ ժամանակ, որպես վերջինիս պաշտպան, նպատակահարմար չէի համարել հրապարակային հայտարարությամբ հանդես գալ՝ նախընտրելով պաշտպանության փաստարկները ներկայացնել բացառապես իրավական հարթությունում։

Այսօր, դատարանը՝ ԴԱՏԱՎՈՐ Բորիս Բախշիյանի նախագահությամբ, մերժել է քննիչի՝ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը՝ արձանագրելով ՀԻՄՆԱՎՈՐ ԿԱՍԿԱԾԻ բացակայությունը։

Այլևս դատական ակտով արձանագրվեց այն, ինչ ի սկզբանե պնդում էր պաշտպանությունը՝ Գոռ Համբարձումյանը որևէ առնչություն չունի դեպքին։ Պարզապես հերթական անհիմն և իրականության հետ աղերս չունեցող մեղադրանքն էր, որը փորձեցին որոշ շրջանակներ շահարկել, սակայն այդ ամենը շատ կարճ տևեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Գայանե Պապոյանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովում

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովում Tue, 17 Nov…

12 րոպե ago

Ես հաճախում եմ այն եկեղեցիներ, որտեղ չի հնչում կաթողիկոսի անունը

Ես հաճախում եմ այն եկեղեցիներ, որտեղ չի հնչում կաթողիկոսի անունը Tue, 17 Nov 2026 19:31:53…

19 րոպե ago

Վենսը՝ իր եւ Թրամփի տարաձայնությունների մասին

Վենսը՝ իր եւ Թրամփի տարաձայնությունների մասին Tue, 17 Nov 2026 19:30:10 +0400 ԱՄՆ փոխնախագահ Ջեյ…

20 րոպե ago

Գավառում հարբած տղամարդը ծեծել է տարեց կնոջ ու տղամարդու, ապա՝ դանակահարել վերջինիս

Գավառում հարբած տղամարդը ծեծել է տարեց կնոջ ու տղամարդու, ապա՝ դանակահարել վերջինիս Tue, 17 Nov…

23 րոպե ago

Սահմանադրությունն ուժեղ տնտեսություն ու մարտունակ բանակ ունենալու համար է

Սահմանադրությունն ուժեղ տնտեսություն ու մարտունակ բանակ ունենալու համար է Tue, 17 Nov 2026 19:15:00 +0400…

36 րոպե ago

Արտակարգ․ ռեստորան է հրդեհվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Արտակարգ․ ռեստորան է հրդեհվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Tue, 17 Nov 2026…

36 րոպե ago