Այս իշխանությունը մահվան մանգաղը ձեռքին հնձում է անմեղ մարդկանց ճակատագրերն ու կյանքերը
Tue, 17 Nov 2026 20:18:20 +0400
«Այս իշխանությունը մահվան մանգաղը ձեռքին հնձում է անմեղ մարդկանց ճակատագրերն ու կյանքերը։
Այս իշխանության օրոք բանտերում 131 մարդ է մահացել, որոնցից 27-ը՝ ինքնասպանության հետևանքով։ Բանտերում մահացող մարդկանց կյանքի համար պատասխանատու է պետությունը։
Ինչո՞ւ պարգևավճարներից գումար չեք հատկացնում բանտերում հերթապահ բժիշկներ պահելու համար։
Իշխանության օրոք 32 հազար ձերբակալություն․ սա քաղաքական ռեպրեսիաների՞, թե՞ իրավական պետության մասին է խոսում։
2017 թվականին՝ շուրջ 900 ձերբակալություն, այսօր՝ տարեկան շուրջ 8000 հազար։
21-րդ դարում Հայաստանում փոխվել է միայն մահապատժի ձևը․ մարդկանց այսօր բանտերում են հասցնում մահվան». Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Իրինա Յոլյանը։