Աստված թող իրենց երկար կյանք տա, բայց ռադ լինեն` գնան

Աստված թող իրենց երկար կյանք տա, բայց ռադ լինեն` գնան

Tue, 17 Nov 2026 22:15:00 +0400


ՔՊ-ականները հերթական արշավն են սկսել Վեհափառի դեմ: Այս անգամ ԱԽՔ Ալեն Սիմոնյանն է, իր նոր պաշտոնը շեշտելով, անդրադարձել Վեհափառին՝ գրելով. «Կտրիճ Ներսիսյանը ազգային անվտանգության սպառնալիք է»: Նրանից որոշել է հետ չմնալ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ դարձյալ ավազանի անունով է կոչել կաթողիկոսին ու հայտարարել. «Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց է, Քոչարյանոց է»:

ՀՀ վաստակավոր արտիստ, հերոս Վարդան Ամալյանի հայրը՝ Դավիթ Ամալյանը, «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ իր պատվից ցածր է համարում այս երկու ՔՊ-ական պաշտոնյաների ասածները մեկնաբանելը կամ նույնիսկ նրանց անունները տալը: «Ես իրենց հայտարարությունները չեմ մեկնաբանում, որովհետեւ իրենք ո՛չ «ազգային» բառի հետ կապ ունեն, ո՛չ «հայ»: Ես իրենց ընդհանրապես չեմ ընդունում, չեմ ճանաչում: Այդ անուն-ազգանունները տալով էլ չեմ ուզում բերանս աղտոտել, այդ մարդկանց ասածները մեկնաբանելը ես համարում եմ մի քիչ պրոբլեմ: «Ազգային» բառը վերականգնելու համար մենք արագ պիտի ազատվենք այդ անուն-ազգանուններից: Իրենց ֆիզիկական գոյությունն ինձ չի հետաքրքրում, Աստված թող իրենց երկար կյանք տա, բայց թող ռադ լինեն, գնան, ուրիշ տեղ ապրեն»,- ասաց երգահան ազատամարտիկը:

Ամալյանը չի հասկանում, թե Վեհափառին ինչպես կարելի է անուն-ազգանունով դիմել, բացի այդ` Վեհափառը, որպես մարդ, մեծ արժեք է, ու դա ինքը հասկացել է անձամբ շփվելով: «Վեհափառի մարդկային հատկանիշներն ու արժեքը թողնենք, նա մեր Հայ առաքելական սուրբ եկեղեցու Վեհափառն է, եւ դա ոչնչով չի տարբերվում Եկեղեցու հանդեպ ոտնձգությունից, իսկ թուրքերի նպատակն է, իրենք էլ թուրքերի մարդիկ են այստեղ: Եթե մենք չհասկանանք, որ այսօրվա մեր իշխանությունը թուրքական է, մենք էլ Արցախի նման կարող է, Աստված չանի, բայց չի բացառվում, որ էգուց, մյուս օրը կանգնենք գաղթի ճամփին»,- եզրափակեց Դավիթ Ամալյանը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նիկոլին այլևս իր ընտրողները չեն հետաքրքրում

Նիկոլին այլևս իր ընտրողները չեն հետաքրքրում Fri, 20 Nov 2026 00:15:06 +0400 Շատ ընդդիմադիրներ կարծում…

17 րոպե ago

Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան

Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան Fri, 20 Nov 2026 00:05:57 +0400…

26 րոպե ago

Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո

Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո Thu, 19 Nov 2026 23:45:44…

46 րոպե ago

Մարսի վրա տարօրինակ գոյացություններ են հայտնաբերվել

Մարսի վրա տարօրինակ գոյացություններ են հայտնաբերվել Thu, 19 Nov 2026 23:30:11 +0400 Գիտնականները Մարս մոլորակի…

1 ժամ ago

Հայտարարի՛ր՝ հրաժարական եմ տալիս, թող ինձանից հետո փոխվի Սահմանադրությունը

Հայտարարի՛ր՝ հրաժարական եմ տալիս, թող ինձանից հետո փոխվի Սահմանադրությունը Thu, 19 Nov 2026 23:25:54 +0400…

1 ժամ ago

Տիմատին գնել է բացառիկ Ferrari F50 մեքենա

Տիմատին գնել է բացառիկ Ferrari F50 մեքենա Thu, 19 Nov 2026 23:23:06 +0400 43-ամյա ռեփեր…

1 ժամ ago