Թուրքիան պատրաստ է մասնակցել Գազայի վերականգնմանը

Թուրքիան պատրաստ է մասնակցել Գազայի վերականգնմանը

Wed, 18 Nov 2026 11:01:28 +0400


Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մուրաթ Քուրումը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է աջակցել Գազայի և Պաղեստինի վերականգնմանը։

Անթալիայում անցկացվող COP31 համաժողովի շրջանակում Քուրումն այցելել է Պաղեստինի տաղավար և հանդիպել Պաղեստինի շրջակա միջավայրի որակի ապահովման վարչության ղեկավար Զաղլուլ Սամհանի հետ։

Թուրք նախարարը նշել է, որ երկիրը պատրաստ է իր ողջ ներուժն օգտագործել Պաղեստինի վերականգնման և երեխաների ու երիտասարդների ապագան ապահովելու համար։ Որպես օրինակ՝ նա հիշեցրել է, որ երկրաշարժից տուժած շրջաններում Թուրքիան երկու տարում կառուցել և բնակիչներին է հանձնել 455 հզ․ բնակարան։ Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստ է նույն կերպ աջակցել նաև Գազայի վերականգնմանը։

Սամհանը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ COP31-ի շրջանակում Պաղեստինին անվճար տաղավար տրամադրելու համար՝ նշելով, որ դա հնարավորություն է տվել մասնակիցներին ներկայացնելու Պաղեստինի նպատակներն ու ապագայի ծրագրերը, գրում է Ermenihaber-ը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Thu, 19 Nov 2026 12:00:50 +0400 Ադրբեջանում․ Շիրվան կայարանից 32 կմ…

18 րոպե ago

Ղրիմի կամուրջը փակվել է հարձակումից հետո

Ղրիմի կամուրջը փակվել է հարձակումից հետո Thu, 19 Nov 2026 12:00:18 +0400 Ղրիմի կամրջի երթևեկությունը…

19 րոպե ago

«Հրապարակ». Դու ի՞նչ կապ ունես մեր մանկապարտեզի հետ

«Հրապարակ». Դու ի՞նչ կապ ունես մեր մանկապարտեզի հետ Thu, 19 Nov 2026 11:45:38 +0400 Նոյեմբերի…

33 րոպե ago

Ողբերգական դեպք` Արմավիրում. փեսան սպանել է աներձագին

Ողբերգական դեպք` Արմավիրում. փեսան սպանել է աներձագին Thu, 19 Nov 2026 11:44:57 +0400 Արմավիրի մարզի…

34 րոպե ago

Պուտինի ավտոշարասյունը մեծ իրարանցում է առաջացրել

Պուտինի ավտոշարասյունը մեծ իրարանցում է առաջացրել Thu, 19 Nov 2026 11:30:09 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

49 րոպե ago

Արդարադատությո՞ւն, թե՞ քաղաքական սուբորդինացիա. հարցադրումներ Նասիմի Մուսաևի գործի շուրջ

Արդարադատությո՞ւն, թե՞ քաղաքական սուբորդինացիա. հարցադրումներ Նասիմի Մուսաևի գործի շուրջ Thu, 19 Nov 2026 11:19:19 +0400…

60 րոպե ago