Բյուջեն 1.3 միլիարդ դոլարի ճեղքվածք ունի

Բյուջեն 1.3 միլիարդ դոլարի ճեղքվածք ունի

Wed, 18 Nov 2026 13:24:59 +0400


«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դժգոհություն է հայտնել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի՝ պետական բյուջեի վերաբերյալ հարցերին տված պատասխաններից՝ նշելով, որ նախարարը չի կարողացել հստակ ներկայացնել մի շարք կարևոր տնտեսական ցուցանիշներ։

ԱԺ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Կարապետյանը նախարարին երկու հարց էր ուղղել։ Մասնավորապես, նրան հետաքրքրում էր, թե որքան է ընթացիկ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը դոլարային արտահայտությամբ և նախորդ տարվա համեմատ որքանով է վատթարացել արտաքին առևտրի դեֆիցիտը։

Պատգամավորի հարցերին հստակ պատասխաններ չեն հնչել։ Բյուջեի դեֆիցիտի վերաբերյալ Վահե Հովհաննիսյանը միայն նշել է, որ այն գերազանցում է մեկ միլիարդ դոլարը։

Քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում Կարապետյանը պարզաբանել է, որ նախարարին ընդամենը մի քանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների մասին է հարցրել՝ ընդգծելով, որ ֆինանսների նախարարն առնվազն պետք է տիրապետի երկրի բյուջեի վերաբերյալ այդ տվյալներին։

Նրա ներկայացմամբ՝ պետական բյուջեի ճեղքվածքը կազմում է շուրջ 1,3 միլիարդ դոլար։ Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ 2027 թվականի պետական բյուջեն, ընդհանուր առմամբ, սպառողական բնույթ ունի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մոսկվա չի մեկնելու. ինչու

Մոսկվա չի մեկնելու. ինչու Wed, 18 Nov 2026 13:38:37 +0400 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը…

10 րոպե ago

Հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները

Հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները Wed, 18 Nov 2026 13:31:26 +0400 Հայտնի են 2027…

17 րոպե ago

Նիկոլից տարանջատվողներին պետք է բռնել և առանձնացնել

Նիկոլից տարանջատվողներին պետք է բռնել և առանձնացնել Wed, 18 Nov 2026 13:30:55 +0400 Latest news…

18 րոպե ago

Ռուսաստանի և Չինաստանի միջև դաշինքը համեմատել են փոթորկի մեջ գտնվող նավի հետ

Ռուսաստանի և Չինաստանի միջև դաշինքը համեմատել են փոթորկի մեջ գտնվող նավի հետ Wed, 18 Nov…

18 րոպե ago

Լավ, բա դուք ի՞նչ գիտեք

Լավ, բա դուք ի՞նչ գիտեք Wed, 18 Nov 2026 13:27:21 +0400 ԱԺ-ում 2027 թվականի պետական…

21 րոպե ago

Փաշինյանին բանան են բերել

Փաշինյանին բանան են բերել Wed, 18 Nov 2026 13:21:11 +0400 Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի…

28 րոպե ago