Չինաստանը և Ռուսաստանը պետք է ամրապնդեն փոխգործակցությունը․ Սի Ծինփին
Wed, 18 Nov 2026 15:00:50 +0400
Չինաստանն ու Ռուսաստանը պետք է ակտիվացնեն համագործակցությունը օրենսդրական և ռազմական մակարդակներում, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
«Չինաստանն ու Ռուսաստանը պետք է օգտագործեն իրենց օրենսդիր մարմինների և զինվորականների միջև համագործակցության մեխանիզմները, ինչպես նաև միջկուսակցական շփումների մեխանիզմները և ապահովեն երկու պետությունների ղեկավարների կողմից ձեռք բերված կոնսենսուսի արդյունավետ իրականացումը», – Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը մեջբերել է Սիի խոսքերը չորեքշաբթի օրը Գուանդուն նահանգի Շենժեն քաղաքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։