Ով ինչ ակնկալիք ունի Շենջենյան գագաթնաժողովից

Ով ինչ ակնկալիք ունի Շենջենյան գագաթնաժողովից

Wed, 18 Nov 2026 15:15:31 +0400


Հինգշաբթի, ինչպես հայտնի է, չինական Շենջեն քաղաքում պատմության մեջ առաջին տեղի կունենա ԱՄՆ, ՌԴ եւ Չինաստանի նախագահների հանդիպումը։ Վերլուծաբաններն ու փորձագետներն արդեն նշում են, որ հանդիպումը շատ ավելի սիմվոլիկ նշանակություն կարող է ունենալ, քան պրակտիկ։ Հանդիպումը, կարելի է ասել, որ բավականին դժվարությամբ է գլուխ բերվել։ Հետեւաբար նաեւ՝ սպասել սենսացիոն կամ արագ լուծումների կամ որոշումների՝ պետք չէ։ Մինչեւ երեկ գոնե, ըստ ռուսական մեդիահարթակներում եղած հրապարակումների, համաձայնեցվում էր հանդիպման ամփոփիչ համատեղ հայտարարության տեքստը։ Հանդիպման մասնակիցներից յուրաքանչյուրն իր նպատակներն ունի։ Թրամփի համար՝ երեք համաշխարհային գերտերությունների տիրապետած միջուկային զինանոցի կրճատման հարցով բանակցություններ սկսելն է։ Սակայն ասել, թե նա հաջողության կհասնի․ դժվար թե։ Պուտինի եւ Ծինփինի համար հանդիպումը կարեւոր է նախ եւ առաջ՝ միջազգային ասպարեզում սեփական հեղինակություններն ամրացնելու համար։

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում սպառազինությունների վերասկման հարցերով զբաղված Լին Ռասթենը կարծում է, որ Չինաստանը պատրաստ չէ սկսել խոսակցություն իր միջուկային զինանոցի կրճատման հարցով։ Ռուսաստանի հետ էլ դեռ լուրջ բանակցություններ սկսելու համար այս հարցով՝ անցնելիք շատ ճանապարհ կա։ «Եթե ավելի ռեալ նայենք, ապա նման բանակցությունները չեն սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինական պատերազմը չի ավարտվել»,- նշել է Ռասթենը։ Պուտինի եւ Ծինփինի համար հանդիպումը հետեւաբար՝ ոչ այնքան կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար է կարեւոր, որքան քաղաքական էֆեկտի։ Պուտինի համար այն միջազգային մեկուսացումը թոթափելու քայլ է՝ խորհրդանշում է «Ռուսաստանի հաղթական վերադարձը»։ Պուտինը դա համարում է որպես «Ռուսաստանի վերադարձը համաշխարհային առաջատարների շարք»։ Սի Ծինփինի համար՝ ՌԴ եւ ԱՄՆ նախագահների հետ որպես հավասար բանակցությունների սեղան նստելը նշանակում է, որ Չինաստանն ամրագրում է համաշխարհային գերտերության իր կարգավիճակը եւ վերահաստատում, որ Պեկինն էլ է դարձել աշխարհի մակարդակով որոշում կայացնող։ Փորձագետ Թոմաս Քանթրիմանն էլ, ով բարձր պաշտոն է զբաղեցրել Պետդեպարտամենտում Օբամայի վարչակազմի կառավարման շրջանում, կարծում է, որ նման ֆորմատով հանդիպումը ցույց է տալիս, որ Չինաստանը հասել է մեծ գերտերության մակարդակի եւ դա ընդունում կամ ճանաչում է նաեւ Միացյալ Նահանգները։ Սիմվոլիկայի նման կարեւորումը, իր հերթին նշանակում է, որ Միացյալ Նահանգները որեւէ հույս պետք է չունենա ռեալ բանակցությունների, հատկապես՝ տիրապետած միջուկային զինանոցների կրճատման թեմայով, նկատում են փորձագետները, արձանագրելով հանդերձ, որ իրականում պետք է նման բանակցություններ սկսել, քանի որ այսօրվա դրությամբ ԱՄՆ, ՌԴ եւ Չինաստանի միջուկային զինանոցները որեւէ միջազգային փաստաթղթով չեն սահմանափակվում ու դա շատ վատ է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սի Ծինփինը կոչ է արել պահպանել ազատ և բաց առևտուրն ու ներդրումները

Սի Ծինփինը կոչ է արել պահպանել ազատ և բաց առևտուրն ու ներդրումները Wed, 18 Nov…

11 րոպե ago

Արցախում կորցրած ազգային հարստությունը կազմում է 15,6 մլրդ դոլար, ինչ էլ ասեք՝ կորուստը չեք լրացնի

Արցախում կորցրած ազգային հարստությունը կազմում է 15,6 մլրդ դոլար, ինչ էլ ասեք՝ կորուստը չեք լրացնի…

23 րոպե ago

Չինաստանը և Ռուսաստանը պետք է ամրապնդեն փոխգործակցությունը․ Սի Ծինփին

Չինաստանը և Ռուսաստանը պետք է ամրապնդեն փոխգործակցությունը․ Սի Ծինփին Wed, 18 Nov 2026 15:00:50 +0400…

41 րոպե ago

Արցախի հարցը չի կարող փակվել

Արցախի հարցը չի կարող փակվել Wed, 18 Nov 2026 15:00:42 +0400 Latest news from Հրապարակ…

41 րոպե ago

Այս փոփոխություններն ու լրացումները խիստ մտահոգիչ են․ հայտարարություն

Այս փոփոխություններն ու լրացումները խիստ մտահոգիչ են․ հայտարարություն Wed, 18 Nov 2026 14:48:56 +0400 Նոյեմբերի…

53 րոպե ago

Անգամ ՔՊ-ականների առաջին տիկինն է խոստովանում

Անգամ ՔՊ-ականների առաջին տիկինն է խոստովանում Wed, 18 Nov 2026 14:45:26 +0400 Աննա Հակոբյանը, գուցեև…

57 րոպե ago