12 տարի անց վերականգնել են նավթի մատակարարումները
Wed, 18 Nov 2026 19:00:02 +0400
Իրաքը 12 տարի անց Քիրքուկից թուրքական Ջեյխան գնացող խողովակաշարով, որը չէր գործում մինչեւ այժմ, վերականգնել է նավթի մատակարարումները։ այս մասին հայտնում է INA լրատվական գործակալությունը՝ հղում տալով այդ երկրի Նավթի նախարար Բասեմ Խուդյար ալ-Աբադիին։ Նախնական փուլում մատակարարումները մեկ օրվա կտրվածքով կկազմեն 120 հազար բարել։ Ապա արդեն ծավալը կհասնի 500 հազար բարելի։ Այս կերպ փորձ է արվում նվազեցնել Հորմուզի նեղուցով մատակարարումներից եղած կախվածությունը։