Ադրբեջանի ասածը անելու համար ուրանանք ամեն ինչ, հա՞

Ադրբեջանի ասածը անելու համար ուրանանք ամեն ինչ, հա՞

Wed, 18 Nov 2026 18:59:14 +0400


ԱԺ-ում իշխանության և ընդդիմության միջև հերթական կոշտ վեճն է ծավալվել՝ Արցախի դրոշների և Անկախության հռչակագրի շուրջ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը, թե ինչու են ընդդիմադիր պատգամավորները սեղաններից հեռացրել Արցախի դրոշները, հայտարարել է, որ դրանք հեռացվել են հենց իշխանությունների գործողությունների արդյունքում։

Մանուկյանի խոսքով՝ իշխանությունը Արցախի դրոշները տարբեր վայրերից է հեռացրել, այդ թվում՝ նախորդ խորհրդարանի ավարտից հետո՝ Ազգային ժողովից, ինչպես նաև Ֆրանսիայի հրապարակից։ Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում կարող են կրկին խուզարկություն իրականացնել իր բնակարանում՝ պատշգամբից Արցախի դրոշը վերցնելու համար, որը տարիներ շարունակ այնտեղ է եղել։

Պատգամավորը, դիմելով Փաշինյանին, անդրադարձել է նաև նրա նախկին հայտարարություններին՝ հիշեցնելով, որ վարչապետը տարիների ընթացքում բազմաթիվ հարցերում փոխել է իր դիրքորոշումը։ Մասնավորապես, Մանուկյանը հիշատակել է Արցախի վերաբերյալ Փաշինյանի նախկին գնահատականները, ինչպես նաև Անկախության հռչակագրի և Սահմանադրության փոփոխության շուրջ նրա հայտարարությունները։

Նա նշել է, որ իշխանությունները դեռևս 2018 թվականից են խոսել Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին, սակայն այդ գործընթացին զուգահեռ տարբեր գնահատականներ են հնչեցրել Անկախության հռչակագրի վերաբերյալ։ Ըստ Մանուկյանի՝ հետագայում Ադրբեջանը պահանջել է, որ նոր փաստաթղթում Անկախության հռչակագրին հղում չլինի, իսկ իշխանություններն այժմ ընդդիմությունից ակնկալում են ստորագրել այդ փաստաթուղթը։

«Հայաստան» խմբակցության պատգամավորը քննադատել է Փաշինյանին՝ մեղադրելով նրան Ադրբեջանի պահանջներին ընդառաջ գնալու համար Հայաստանի պատմական անցյալը, անկախության երեք տասնամյակների ձեռքբերումներն ու Արցախյան պայքարի մասնակիցների վաստակը ժխտելու մեջ։

Մանուկյանի խոսքով՝ անընդունելի է 30 տարվա պատմությունը հակամարտության պատճառ ներկայացնելը և մոռացության մատնել այն մարդկանց ներդրումը, որոնք մասնակցել են Հայաստանի և Արցախի պաշտպանությանն ու կայացմանը։

«Ադրբեջանի ասածն անելու համար ո՞նց կարելի է ամեն ինչ ուրանալ, ուրանալ 30 տարին, ուրանալ 100 տարին:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գեներալ Մանվելին թիրախավորելու օրը հատո՞ւկ էր ընտրել. այսօր նրա մահվան տարելիցն է

Գեներալ Մանվելին թիրախավորելու օրը հատո՞ւկ էր ընտրել. այսօր նրա մահվան տարելիցն է Thu, 19 Nov…

7 րոպե ago

«Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն»․ Նարեկ Կարապետյան

«Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն»․ Նարեկ Կարապետյան Thu, 19 Nov 2026 20:13:49 +0400…

9 րոպե ago

ԱՄՆ-ը հույս ունի Իրանի միջուկային հարցը լուծել առանց պատերազմի

ԱՄՆ-ը հույս ունի Իրանի միջուկային հարցը լուծել առանց պատերազմի Thu, 19 Nov 2026 20:05:51 +0400…

17 րոպե ago

«Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին»․ ՀԺՄ

«Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին»․ ՀԺՄ Thu, 19 Nov 2026 20:01:28 +0400 Հայաստանի ժուռնալիստների միությունը…

21 րոպե ago

NSA-ի կապի գաղտնի միջոցը խափանվել է

NSA-ի կապի գաղտնի միջոցը խափանվել է Thu, 19 Nov 2026 20:00:20 +0400 ԱՄՆ Ազգային անվտանգության…

22 րոպե ago

Ձյուն է տեղում

Ձյուն է տեղում Thu, 19 Nov 2026 19:55:42 +0400 Նոյեմբերի 19-ին՝ ժամը 19։35-ի դրությամբ, Սիսիանի,…

27 րոպե ago