Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել

Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել

Thu, 19 Nov 2026 00:34:03 +0400


Մարդ է՞լ ամեն ջանք գործադրի, որ իր հանդեպ մենակ գարշանքի, նողկանքի, սրտխառնոցի զգացում առաջացնի…ընդ որում, նաև էն մարդկանց մոտ, որոնք իրեն երբևէ սիրել- հարգել են (մեղքս ի՞նչ թաքցնեմ:

Մի քանի կտոր եմ լսել էսօրվա վայրի ելույթներից` ուղղակի հնարավոր չի առանց վրդովմունքի նայել, թե ոնց ա հռհռում` իբր հումոր է անում, ամեն երկրորդ նախադասությամբ օրենք ու Սահմանադրություն խախտում, պաշտոնը չարաշահում, սադրում, անցնում մարդկային էթիկայի ու բարոյականության բոլոր թույլատրելի սահմանները…յախք ու էլի յախք

Բայց դուք հասկանու՞մ եք` ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել: Հարցն այն չի, որ ստում է, երբ ասում է` «սահմանադրությունն ընդունելուց հետո կգնամ»: Հարցն այն է, որ օվերտոնի պատուհան է բացում, քննարկման է դնում իր հեռանալու թեզը և դրանով հանրային գիտակցության մեջ ամրագրում է, որ նման բան էլ է հնարավոր…

Բայց որևէ նորմալ մարդ կարո՞ղ էր էսօրվա հարցուպատասխանի տեսարաններին հետևել ու զզվանքի, մերժումի զգացում չունենալ…և քննարկել իր «առաջարկը»…Մարդը, որը ինչ որ գործարք է առաջարկում իր հակառակորդին, նրա անձը չի վիրավորում, չի նվաստացնում, չի այրում կամուրջները…

Իսկ սա հայհոյում ու վիրավորում է մարդկանց, վստահ, որ նույնը հետ չի ստանա` մարդիկ չեն ուզում կալանավորվել և շատերի կրթությունն ու դաստիարակությունը թույլ չի տալիս իջնել իր մակարդակին…

Անում է պնդումներ, որոնք սուտ են, բայց ինչքան էլ հավատ չի ներշնչում, մի որոշ զանգված «վարչապետի խոսք» է լսում ու դեռ հավատում է, ու հետո` մինչև սուտը կբացահայտվի, ով` սաղ, ով` մեռած…

Իրեն ու իր ինվալիդ կառավարությանն է վերագրում ինչ որ առասպելական հաջողություններ (թալանված միլիարդները բերին, լցրին բյուջե…ապօրինի գույքով ընդամենը մի քանի միլիոն դոլար են կորզել)… բյուջեի համալրման համար էլ մեզ` հարկատուներիս է պետք շնորհակալություն հայտնել…ռուս-ուկրաինական պատերազմին, ռելոկանտներին…իսկ իր կառավարությունը պարապ տզրուկների հավաքածու է, որը մենակ վնասներ է տվել մեզ ու թվանոց աշխատավարձեր ստանցել մեր վճարած հարկերից: Ընդ որում` լրիվ անարժան:

Ասում է. ով գողանա` նստելու է, դուք կոռուպցիոներներ եք…իրենք էլ երևի ազնիվներն են…Բայց նույնիսկ ԱՆԻՖ-ի բացահայտված թալանի համար ոչ ոք չի պատժվել, ազգային ավիափոխադրող էին ստեղծում` փողերը քամուն տվեցին: Արբիտրաժներում մեր դեմ հարուցված վարույթների վրա այս տարիներին արդեն միլիարդներ են ծախսել: Սնուփ Դոգ էին բերում` մի քանի միլիոն էլ էդտեղ քամուն տվեցին: Ո՞ր մեկն ասենք. COP-ի ծախսերը, մեկ անձից գնումները, մի տարում ոչնչացած ասֆալտը…կոռուպցիա չի ի՞նչ է…
Բայց «ամենաաբիդնին» էն ա, որ այս անհոդաբաշխ, անօրեն, ամոթալի խոսքին ու պահվածքին փորձում ենք կիրթ լեքսիկոնով, գրագետ հակափաստարկներով պատասխանել, երբ միայն տղամարդկային յոթհարկանի քֆուրը կվայելեր…

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլին այլևս իր ընտրողները չեն հետաքրքրում

Նիկոլին այլևս իր ընտրողները չեն հետաքրքրում Fri, 20 Nov 2026 00:15:06 +0400 Շատ ընդդիմադիրներ կարծում…

3 ժամ ago

Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան

Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան Fri, 20 Nov 2026 00:05:57 +0400…

4 ժամ ago

Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո

Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո Thu, 19 Nov 2026 23:45:44…

4 ժամ ago

Մարսի վրա տարօրինակ գոյացություններ են հայտնաբերվել

Մարսի վրա տարօրինակ գոյացություններ են հայտնաբերվել Thu, 19 Nov 2026 23:30:11 +0400 Գիտնականները Մարս մոլորակի…

4 ժամ ago

Հայտարարի՛ր՝ հրաժարական եմ տալիս, թող ինձանից հետո փոխվի Սահմանադրությունը

Հայտարարի՛ր՝ հրաժարական եմ տալիս, թող ինձանից հետո փոխվի Սահմանադրությունը Thu, 19 Nov 2026 23:25:54 +0400…

4 ժամ ago

Տիմատին գնել է բացառիկ Ferrari F50 մեքենա

Տիմատին գնել է բացառիկ Ferrari F50 մեքենա Thu, 19 Nov 2026 23:23:06 +0400 43-ամյա ռեփեր…

4 ժամ ago