Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ
Thu, 19 Nov 2026 18:52:11 +0400
Ռուսաստանը պատրաստ է երկխոսության Կիևի ներկայացուցիչների հետ, չնայած այն հանգամանքին, որ նրանք իշխանության են եկել հեղաշրջման միջոցով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՄՆ և Չինաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում։
«Եթե Ուկրաինան ցանկանում է վերջ դնել հակամարտությանը, թող ընդունի Անքորիջից առաջ առաջարկված փոխզիջումները», – հավելել է նա։
Պուտինը նաև նշել է, որ Ուկրաինան և եվրոպական երկրները դեռևս պատրաստ չեն փոխզիջումների գնալ հակամարտությունը լուծելու համար, քանի որ դա նրանց կստիպի ընտրություններ անցկացնել։