Երեւանի սպիսատ արված ավտոբուսները տանում են Հրազդան

Երեւանի սպիսատ արված ավտոբուսները տանում են Հրազդան

Thu, 19 Nov 2026 20:45:57 +0400


Երևանում շահագործվող «Higer» (Հայգեր) մակնիշի ավտոբուսների շահագործման ժամկետն արդեն լրացել է։ Քաղաքային իշխանությունները պաշտոնապես սկսել են դրանք շահագործումից հանել և համալրել նոր էլեկտրական ավտոբուսներով:

Նշենք, որ Երևանում գործող դիզելային «Higer» ավտոբուսները ձեռք էին բերվել տարիներ առաջ և այլևս համարվում են հնացած, քանի որ դրանց տեխնիկական շահագործման ժամկետը սպառվել է, ինչի պատճառով քաղաքապետարանը որոշել է ամբողջությամբ հրաժարվել այդ մակնիշի ավտոբուսներից: Եւ հրաժարվելու տարբերակ է գտել` շահագործման ժամկետն անցած ավտոբուսները որոշել են «նաղդել» համայնքների վրա:

Այսպես. նոյեմբերի 2-ին Հրազդանի ավագանին նվիրատվություն ընդունելու մասին որոշում է կայացրել. «Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Գրիգորյանի 2026 թ. հոկտեմբերի 23-ի N 14/148188-26 գրությունը․ 1. Ընդունել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հրազդանի համայնքապետարանին որպես նվիրատվություն տրված թվով 3 միավոր «ՀԱՅԳԵՐ» (HIGER) մակնիշի ավտոբուսները»:

Չի բացառվում, որ Հրազդանի համայնքապետ Սեւակ Միքայելյանն առաջիկայում այս ավտոբուսները շահագործի եւ հրազդանցիներին համոզի, որ սա քաղաքային երթուղու բարելավում է: Ամիսներ առաջ համայնքապետն ասում էր, որ մի շարք ընկերություններ պատրաստ են շուրջ 500 մլն ՀՀ դրամի ներդրում անել՝ ներգրավելով ժամանակակից և հարմարավետ տրանսպորտային միջոցներ` ուղևորների և հատկապես հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Խոստանում էր նաև վերանայել գործող երթուղիների ցանցը: Եւ նման բարեփոխումների համար ներկայիս 100 դրամ ուղեվարձը դարձրեցին 150 դրամ ՝ իբրեւ թե տրանսպորտի սպասարկման և երթուղու որակը բարձրացնելու համար: Ուղեվարձը 50 դրամով թանկացրեցին, բայց տրանսպորտի որակը այդպես էլ չբարելավվեց:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչով էր նշանակալի նոյեմբերի 19-ը

Ինչով էր նշանակալի նոյեմբերի 19-ը Fri, 20 Nov 2026 22:00:42 +0400 1901 թվականի նոյեմբերի 19-ը…

14 րոպե ago

Դիմելու ենք բոլոր հնարավոր մարմիններին որոշումը չեղարկելու համար. Արեգա Հովսեփյան

Դիմելու ենք բոլոր հնարավոր մարմիններին որոշումը չեղարկելու համար. Արեգա Հովսեփյան Fri, 20 Nov 2026 21:54:27…

21 րոպե ago

Ելքեր սահմանադրական առճակատումից. Վահե Հովհաննիսյան

Ելքեր սահմանադրական առճակատումից. Վահե Հովհաննիսյան Fri, 20 Nov 2026 21:49:10 +0400 Ելքեր սահմանադրական առճակատումից Ցանկացած…

26 րոպե ago

Երեկ ծնվածին էլ է թալանչի ասում

Երեկ ծնվածին էլ է թալանչի ասում Fri, 20 Nov 2026 21:45:26 +0400 Նիկոլ Փաշինյանն իր…

30 րոպե ago

Մահացել է «Սանտա Բարբարայի» եւ «Ընկերների» հայտնի դերասանը

Մահացել է «Սանտա Բարբարայի» եւ «Ընկերների» հայտնի դերասանը Fri, 20 Nov 2026 21:30:47 +0400 66…

44 րոպե ago

Եվրոպացիները լուրջ հանձնառություն են ցուցաբերել կարգավորմանը․ Ուիթքոֆ

Եվրոպացիները լուրջ հանձնառություն են ցուցաբերել կարգավորմանը․ Ուիթքոֆ Fri, 20 Nov 2026 21:23:24 +0400 ԱՄՆ-ի՝ խաղաղապահ…

52 րոպե ago