Վերադարձ արմատներին

Վերադարձ արմատներին

Thu, 19 Nov 2026 21:00:25 +0400


Ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի համար թուրքական Բիթլիս քաղաքը ոչ միայն հոր ծննդավայրն էր, այլեւ կորուսյալ պատմական հայրենիքի սիմվոլը։ Սարոյանի ծնողներն Արեւմտյան Հայաստանից դուրս են եկել 20-րդ դարի սկզբին, սակայն հայրենի եզերքի հիշողությունները շարունակել են վառ ապրել ընտանիքում, եւ այն դարձել է որդու աշխարհայացքի եւ գրական ստեղծագործությունների մաս։ 1964 թ. մայիսին, 56 տարեկանում, Սարոյանը Ստամբուլից մեկնում է Բիթլիս։ Երեք ուղեկիցների հետ հաղթահարում է մոտ 700 մղոն՝ անցնելով Անկարայով, Տրապիզոնով եւ Էրզրումով։ Մայիսի 16-ին գրողը մտնում է այն քաղաքը, որն իր երեւակայության մեջ տասնամյակներ շարունակ եղել էր կենդանի։ Սարոյանն իր օրագրում գրել է․ «1905 թվականին հայրս հեռացավ Բիթլիսից, 64-ին ես առաջին անգամ կյանքումս այցելեցի Բիթլիս։ Ինչ-որ իմաստով վերադարձա, ասես ինքս հայրս լինեի՝ բացակայության երկար տարիներից հետո»։ Իրականությունը, սակայն, ողբերգականորեն հեռու էր ընտանեկան հիշողություններից։

Ծաղկուն քաղաքի փոխարեն Սարոյանը տեսնում է ավերված տներ, կիսավեր եկեղեցիներ եւ հայկական անհետացող գերեզմանոց։ Թուրք լրագրող Յուսուֆ Նազըմի վկայությամբ, որն ուղեկցում էր Սարոյանին, գրողը մեծ հուզմունքով զննել է փողոցները, համբուրել ծառերն ու քարերը, հանդիպած մարդկանց անվանել հայրենակիցներ։ Նկատելով այն տունը, որտեղ, ենթադրաբար, իր ընտանիքն է ապրել, նա ծնկի է իջել ու անձայն լացել։ Ընդ որում, հիշում է Նազըմը՝ գրողն ատելություն կամ չարություն չէր զգում։ Նրա արձագանքը, այսպես ասենք՝ «սարոյանական հումանիզմի» յուրօրինակ դրսեւորում էր։ Նա Բիթլիս էր այցելել ոչ թե մեղադրելու, այլ նախնյաց հողի հետ հոգեւոր կապը վերականգնելու համար։ Այդ ճամփորդությունը գրողի համար խոր նշանակություն է ունենում։ Բիթլիսն անխզելիորեն կապված էր գրողի ընտանիքի պատմության ու հոր հետ։ Դա ոչ միայն հանդիպում էր պատմական անցյալի հետ, այլեւ վերադարձ էր արմատներին։ Այդ փորձառությունը հետագայում գեղարվեստական մարմնավորում է ստանում 1975-ին գրած «Բիթլիս» պիեսում։ Մտորելով հայրենիքի մասին՝ Սարոյանը նշում է, որ այն բաղկացած է արեւից, խոտից, որ ոտքերիդ տակ է, պատմությունից, դեմքերից ու մարդկանցից, նաեւ ապրումների եւ հիշողությունների բարդ համադրությունից։ Առանց դրա հայրենի հողը դառնում է միրաժ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Երեւանի սպիսատ արված ավտոբուսները տանում են Հրազդան

Երեւանի սպիսատ արված ավտոբուսները տանում են Հրազդան Thu, 19 Nov 2026 20:45:57 +0400 Երևանում շահագործվող…

19 րոպե ago

Չեն խանգարելու նոր կառավարության գործունեությանը

Չեն խանգարելու նոր կառավարության գործունեությանը Thu, 19 Nov 2026 20:30:00 +0400 Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր…

35 րոպե ago

Գեներալ Մանվելին թիրախավորելու օրը հատո՞ւկ էր ընտրել. այսօր նրա մահվան տարելիցն է

Գեներալ Մանվելին թիրախավորելու օրը հատո՞ւկ էր ընտրել. այսօր նրա մահվան տարելիցն է Thu, 19 Nov…

49 րոպե ago

«Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն»․ Նարեկ Կարապետյան

«Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն»․ Նարեկ Կարապետյան Thu, 19 Nov 2026 20:13:49 +0400…

51 րոպե ago

ԱՄՆ-ը հույս ունի Իրանի միջուկային հարցը լուծել առանց պատերազմի

ԱՄՆ-ը հույս ունի Իրանի միջուկային հարցը լուծել առանց պատերազմի Thu, 19 Nov 2026 20:05:51 +0400…

59 րոպե ago

«Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին»․ ՀԺՄ

«Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին»․ ՀԺՄ Thu, 19 Nov 2026 20:01:28 +0400 Հայաստանի ժուռնալիստների միությունը…

1 ժամ ago