«Հրապարակ». Ուսուցիչներն ունեն 3 օր՝ արդյունքները բողոքարկելու համար

«Հրապարակ». Ուսուցիչներն ունեն 3 օր՝ արդյունքները բողոքարկելու համար

Fri, 20 Nov 2026 12:45:37 +0400


Ուսուցիչների կամավոր ատեստավորման հետ կապված՝ բազ­մաթիվ դժգոհություններ ենք ստացել։ Ֆիզիկայի ուսուցչուհի Հերմինե Անդրեասյանը մեկն է այն ուսուցիչներից, որ կամավոր ատեստավորումը չի հաղթահարել եւ Նիկոլ Փաշինյանին բաց նամակ է հղել, որում իր մտահոգությունն է հայտնել թեստերի բովանդակության եւ գնահատման մեթոդաբանության վերաբերյալ՝ ընդգծելով, որ իր մասնագիտական արժանապատվությունը վիրավորված է։

Նրա խոսքով, առաջադրանքների պնդումների փնջերը ոչ միայն չափազանց ժամանակատար էին, այլ նաեւ մեկ աննշան սխալի պատճառով ամբողջ միավորը զրոյանում է, ինչն անտրամաբանական է։ Խնդրի շուրջ պարզաբանում խնդրեցինք Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանից, որը հայտնեց. «Ատեստավորման քննությունից առաջ սահմանված ժամկետներում Գնահատման եւ թեստավորման կենտրոնը հրապարակել է ուսուցիչների կամավոր ատեստավորման թեստի ուղեցույցը, որտեղ ներկայացվում է կառուցվածքը, տրվում են առաջադրանքների կառուցվածքային տեսակների նկարագրությունները, դրանց նմուշ-օրինակները, նաեւ գնահատման չափանիշներն են ներկայացվում։ Այսինքն, ուսուցիչները նախապես կարողանում են դրանք կարդալ, տեսնել ու պատկերացնում են, թե ուր են գնում»։ Ինչ վերաբերում է ֆիզիկայից ատեստավորմանը, ապա․ «Ֆիզիկայի ատեստավորման քննությունը շաբաթ օրն էր, բողոքարկման վերջնաժամկետն ավարտվել է երկուշաբթի։ Բողոքարկման հանձնաժողովը ձեւավորվելու է մեկ շաբաթ հետո եւ քննարկելու է ներկայացված բոլոր խնդիրները, բողոքարկման հանձնաժողովը մնացած բոլոր այլ խողովակներով բողոքներ չի դիտարկելու, չի քննարկելու։ Վերջին տարիներին ուսուցիչների ատեստավորումն անցկացվում է էլեկտրոնային եղանակով, այսինքն՝ ատեստավորում անցնող ուսուցիչը տեղում իմանալու է իր հավաքած միավորը եւ տոկոսը, եւ այդ գնահատականներին տիրապետում է ԿՏԱԿ-ը, որն այս քննությունների անցկացման հարցում աջակցում է մեզ։ Այսինքն, մենք այդ աշխատանքները չենք բերում՝ ստուգում, ցուցակներ չենք կախում, դպրոցներ չենք ուղարկում»։ Հարցին, թե քանի ուսուցիչ է կտրվել ատեստավորումից, Գրիգորյանը պատասխանեց. «Կտրվածների թիվը չգիտեմ՝ ԿՏԱԿ-ը կհրապարակի, թե ոչ, բայց ուզում եմ շեշտել, որ դրանք նախնական են, հնարավոր է բողոքարկելու արդյունքում ինչ-որ արդյունքներ փոխվեն»։

ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Հովհաննես Յուքինյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Նախարարությունն ունի բողոքարկման հստակ ընթացակարգ։ Արդյունքների հրապարակումից հետո ուսուցիչներն ունեն երեք օր՝ բողոքարկում ներկայացնելու համար, որից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ձեւավորվում է բողոքարկման հանձնաժողովը։ Հանձնաժողովն ուսումնասիրում է ուսուցիչների բարձրացրած հարցերն ու դիտարկումները, քննարկում վիճարկվող առաջադրանքները եւ անհրաժեշտության դեպքում առաջարկում համապատասխան փոփոխություններ։ Մեր սկզբունքն այն է, որ յուրաքանչյուր հիմնավոր դիտարկում պետք է ստանա պատշաճ գնահատական, իսկ առաջացած անհամաձայնությունները լուծվեն արդար եւ օբյեկտիվ ընթացակարգով՝ ապահովելով ուսուցիչների իրավունքների պաշտպանությունը։ Եթե հանձնաժողովի աշխատանքների արդյունքներով ուսուցիչների բարձրացրած հարցերը շարունակեն լրացուցիչ պարզաբանման կարիք ունենալ, նախարարությունը պատրաստ է քննարկել նաեւ լրացուցիչ հանդիպումների եւ մասնագիտական քննարկումների կազմակերպման հնարավորությունը։ Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «անկախ» մասնագիտական գնահատականներին, կարծում ենք՝ կարեւոր է հաշվի առնել նաեւ գնահատականներ հնչեցնող անձանց հնարավոր շահագրգռվածությունը։ Երբ մեջբերվում են կարծիքներ, լավ կլինի առաջնորդվել ոչ թե հայտարարության հեղինակով, այլ ներկայացված փաստարկների հիմնավորվածությամբ եւ օբյեկտիվությամբ»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանը շնորհավորել է

Ադրբեջանը շնորհավորել է Fri, 20 Nov 2026 13:30:45 +0400 Բաքվում տեղի է ունեցել Հյուսիսային Կիպրոսի…

6 րոպե ago

Պենտագոնը չունի զինամթերքի արտադրությունն ավելացնելու երկարաժամկետ ծրագիր

Պենտագոնը չունի զինամթերքի արտադրությունն ավելացնելու երկարաժամկետ ծրագիր Fri, 20 Nov 2026 13:30:43 +0400 ԱՄՆ Կոնգրեսի…

6 րոպե ago

Սա անկախության հարց է

Սա անկախության հարց է Fri, 20 Nov 2026 13:30:33 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե…

6 րոպե ago

«Եթե Ադրբեջանը պատերազմ ուզի, առիթը կգտնի, ասենք՝ ձեր նստած ձևը իր դուրը չի գա»

«Եթե Ադրբեջանը պատերազմ ուզի, առիթը կգտնի, ասենք՝ ձեր նստած ձևը իր դուրը չի գա» Fri,…

12 րոպե ago

Ինչ վիճակ է Վերսին Լարսում

Ինչ վիճակ է Վերսին Լարսում Fri, 20 Nov 2026 13:22:29 +0400 Վերին Լարսի անցակետ տանող…

14 րոպե ago

Հայտնի է՝ ո՞վ է առաջադրել Ղազարյանի թեկնածությունը

Հայտնի է՝ ո՞վ է առաջադրել Ղազարյանի թեկնածությունը Fri, 20 Nov 2026 13:20:37 +0400 Գյումրիի «Շիրակ»…

16 րոպե ago