«Հրապարակ»․ Նախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ

«Հրապարակ»․ Նախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ

Sat, 21 Nov 2026 08:20:42 +0400


Երեկ տեղեկացանք, որ, վարչապետի որոշմամբ, Արամ Միրիջանյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի եւ բարեկեցության նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետ։

Վերջին մի քանի տարիների ընթացքում սա արդեն երրորդ նշանակումն է այդ պաշտոնում։ Իսկ ՄՍԾ-ն մինի նախարարություն է, որը մեծ թվով սպառողների շահերին է առնչվում եւ կարեւոր գործառույթներ ունի: Սակայն այս նշանակումն ուշագրավ է մեկ այլ տեսանկյունից՝ իշխանությունների կողմից նախկին պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց դեմ ծավալված պայքարի քաղաքական համատեքստում։

Բանն այն է, որ Արամ Միրիջանյանը Գագիկ Միրիջանյանի հորեղբորորդին է եւ Մուշեղ Միրիջանյանի եղբորորդին։ 2018 թվականին Գագիկ Միրիջանյանը ԲՀԿ-ի քվոտայով նշանակվել էր Արմավիրի մարզպետ, սակայն պաշտոնավարումը երկար չտեւեց․ կարճ ժամանակ անց նա հրաժարականի դիմում ներկայացրեց եւ հեռացավ պաշտոնից։

Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ մեղադրանք է առաջադրվել ԵՊԲՀ վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանի եւ նրա որդու՝ Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի նկատմամբ։ Վերջին տարիներին Գագիկ Միրիջանյանը բնակվում է ԱՄՆ-ում եւ, ըստ մեր տեղեկությունների, Հայաստան չի վերադառնում գուցե հենց քրեական վարույթի պատճառով։ Այս ֆոնին նրա հորեղբորորդու՝ Արամ Միրիջանյանի նշանակումը պետական կարեւոր կառույցի ղեկավարի պաշտոնում՝ առնվազն ուշագրավ է։ Հատկապես այն պարագայում, երբ իշխանությունները հետեւողականորեն հայտարարում են նախկինների եւ նրանց ազդեցության դեմ պայքարի մասին։ Ստացվում է՝ նախկին պաշտոնյաների հետ կապերը մի դեպքում կարող են դառնալ քաղաքական քննադատության առարկա, մյուս դեպքում՝ ամենեւին չխանգարել պետական բարձր պաշտոնում նշանակվելուն։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կիպրոսը ռուս դիվանագետների է արտաքսել

Կիպրոսը ռուս դիվանագետների է արտաքսել Mon, 23 Nov 2026 11:00:29 +0400 Կիպրոսը լրտեսության կասկածանքով արտաքսել…

12 րոպե ago

Ժողովրդավարության անվան տակ կուսակցություններ փակելու հիմքերի ամրագրում

Ժողովրդավարության անվան տակ կուսակցություններ փակելու հիմքերի ամրագրում Mon, 23 Nov 2026 10:48:40 +0400 Թույլ ուղերձ,…

24 րոպե ago

Տասնյակ զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ․ ՌԴ-ն հարվածել է Ուկրաինային

Տասնյակ զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ․ ՌԴ-ն հարվածել է Ուկրաինային Mon, 23 Nov 2026 10:30:18 +0400…

43 րոպե ago

Գեղեցիկ բնապատկեր․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Գեղեցիկ բնապատկեր․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Mon, 23 Nov 2026 10:14:30 +0400 Latest news from…

58 րոպե ago

Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելը ալիևյան օրակարգ է

Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելը ալիևյան օրակարգ է Mon, 23 Nov 2026 10:12:55 +0400 Պնդումը,…

1 ժամ ago

Գալյանի ներկայացրած և Փաշինյանի ստորագրած այս տեքստը քաղաքական իմաստով Ալիևի նախագիծն է

Գալյանի ներկայացրած և Փաշինյանի ստորագրած այս տեքստը քաղաքական իմաստով Ալիևի նախագիծն է Mon, 23 Nov…

1 ժամ ago