«Հրապարակ»․ Սրա համար Հայկ Նահապետից մինչեւ Գարեգին Նժդեհ` կոնֆլիկտ ստեղծողներ են

«Հրապարակ»․ Սրա համար Հայկ Նահապետից մինչեւ Գարեգին Նժդեհ` կոնֆլիկտ ստեղծողներ են

Sat, 21 Nov 2026 09:45:33 +0400


Ընդդիմադիր պատգամավորներին եւ լրագրողներին սպառնալուց եւ տարաբնույթ վիրավորանքներ հղելուց հետո, հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Երկուշաբթի օրը արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր սահմանադրության նախագիծը։ Ես էլ ուղերձով կդիմեմ ժողովրդին։ Առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, մենք գնանք հանրաքվեի` նոր սահմանադրության ընդունման համար։ Ժողովուրդը եթե դեմ քվեարկի նոր սահմանադրությանը, մեր փաստարկներն էլ համոզիչ չեն թվա հանրությանը, ես հրաժարական կտամ 1 շաբաթվա ընթացքում։ Կողմ քվեարկելու դեպքում էլ, պաշտոնապես ասում եմ, որ հաջորդ ընտրություններում չեմ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու, անկախ նրանից` հերթական կլինեն, թե արտահերթ»։ Նա ընդգծեց, որ բաց առաջարկ է անում ընդդիմությանը, ու պնդեց` երկրում բռնապետություն չկա, քանի որ նման դեպքում ընդդիմությանը չէր առաջարկի գնալ հանրաքվեի` վարչապետի հրաժարականի գնով, այլ միանգամից «թաթիկներից» կբռնեին ու քվեարկել կտային։

Նախկինում էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ սահմանադրության փոփոխությունը շատ կարեւոր եւ սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։ Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել։ Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով սահմանադրության մասին, ասում է. «Անկախության հռչակագիրը պետք է պաշտպանել`օրենքով սահմանված բոլոր հնարավորություններով: Խորհրդարանական ընդդիմությունն այս պահին ունի մեկ հիմնական առաքելություն` որեւէ պարագայում կողմ չքվեարկել հանրաքվեի մասին օրենքին: Որեւէ պարագայում չպետք է թողնել հանրաքվեի գնալ: Ես, ի տարբերություն խորհրդարանական ընդդիմության, ոչ միայն ալիեւյան սահմանադրությանն ու Ալիեւի պահանջների կատարմանն եմ դեմ, այլեւ` օգոստոսի 8-ին նախաստորագրված պայմանագրին: Կան ընդդիմադիրներ, ովքեր կողմ են դրա վավերացմանը, բայց ինչո՞ւ: Մի կապիտուլյացիա էլ դա է: Եթե վավերացնում եք, մի ասեք խաղաղություն, ասեք` հերթական կապիտուլյացիա, որ մարդիկ իմանան ճշմարտությունը, ինչո՞ւ եք խաբում: Բաքվում հայ գերիներ կան, ՀՀ սուվերեն տարածքն օկուպացված է, արցախահայությունը վտարվել է իր երկրից եւ էթնիկ զտման է ենթարկվել: Ես գնում եմ Մոսկվա՝ 72 երկրների ներկայացուցիչների մոտ Արցախի էթնիկ զտումից ու ինքնորոշման իրավունքից եմ խոսում, սրանք էստեղ Արցախի էջը փակում են: Ինձ էդ սահմանադրության տեքստը հետաքրքիր չէ, թող էդ կտերը պահի իրեն: Մեր պրոբլեմը սահմանադրությունը չէ, մեր պրոբլեմն ինքն է ու իր իշխանությունը: Երբ կունենանք նորմալ իշխանություն, այդ ժամանակ էլ բովանդակային խնդիրներին կանդրադառնանք` նախագահական են ուզում, պառլամենտական են ուզում, կիսանախագահական են ուզում, մեկ պալատանի պառլամենտ են ուզում, թե երկու պալատանի…. դրանք՝ բոլորը, երկրորդական հարցեր են, մեր պրոբլեմը սահմանադրությունը չէ, մեր պրոբլեմը Նիկոլն է եւ իր թուրք-ադրբեջանական նարատիվով առաջնորդվող ռեժիմը: Իլհամ Ալիեւը հանձնարարել է, ասել է` մինչեւ սահմանադրությունը չփոխես, մինչեւ Անկախության հռչակագրից չհրաժարվես, խաղաղություն չի լինելու: Ալիեւն ո՞վ դառավ, որ մեզ ասի՝ մենք ինչ անենք: Եթե Ալիեւի ասածով եք շարժվում, ժողովրդին ասեք, որ Ադրբեջանի նահանգապետի կարգավիճակ ունեք եւ դուք Հայաստանի Հանրապետության իշխանություն չեք: Ես գնացել էի Մոսկվա` «Եդինայա Ռոսիա» կուսակցության հրավերով, խոսել եմ այս բոլոր կարեւոր հարցերի մասին: Անկախության հռչակագիրը մեր պետության անձնագիրն է, բովանդակությունը»:

Նիկոլ Փաշինյանն էլ է նախատեսում մեկնել ՌԴ` դեկտեմբերին, 3 անգամ։ «Նրա այցերը մեր պետությանը ոչ մի լավ բան չեն կարող տալ: Փաշինյանի կառավարման արդյունքում հայ-ռուսական ամուր դաշնակցային հարաբերությունները դադարել են գոյություն ունենալ: Հայաստանը ՀԱՊԿ-ում զրկված է ձայնի իրավունքից: ԵՄ գնալու մասին օրենք են ընդունում, ինչին ես դեմ եմ: Մեր խմբակցությունը միակն է եղել, որ դեմ է քվեարկել դրան: 1991-2018 թվականների Հայաստանն է իմ տեսլականների մեջ, երբ ունեինք երկու հայկական պետություն, երբ Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչված էր մի շարք երկրների կողմից, երբ կար արցախյան հիմնախնդիր` ինքնորոշման իրավունքի հիման վրա: Հայն այդ ժամանակ գլուխը բարձր էր ապրում, այլ ոչ թե ասֆալտ էին անում եւ կուտ տալիս ու բղավում «խաղաղություն», որն իրականում կապիտուլյացիա է: Նիկոլ Փաշինյանը պատմական փաստերը խեղաթյուրում է: Ասում է` 19-րդ դարի 70-ականներին արտաքին ուժերի ներգործության արդյունքում «թուրքը» դարձավ հայհոյանքի նման մի բան, բայց արտաքին ուժերն ի՞նչ կապ ունեն, երբ թուրքը հային ընդամենը համայնք ունենալու կարգավիճակում էր ուզում տեսնել: 1870 թվականին քանի՞ միլիոն հայ էր ապրում Թուրքիայում, քանի՞ հազար եկեղեցի ենք ունեցել, եւ հիմա քանի՞ հայ է ապրում այնտեղ, ու քանի՞ հայկական եկեղեցի կա: Ի՞նչ կապ ունեն օտար պետությունները, երբ 300 հազար հայ Աբդուլ Համիդի ժամանակ է սպանվել, միլիոնուկեսից ավելի՝ երիտթուրքերի ժամանակ: Մի հատ հայկական հարցը նայի, տես՝ ինչ վիճակում են եղել հայերը: Անգամ զենք ունենալու հնարավորություն չեն ունեցել: Ես թուրքերի հետ թշնամանալու կոչ չեմ անում այսօր, բայց այս մարդն անկախությունը պաշտպանելը համարում է հակաթուրքականություն: Սրա համար Հայկ Նահապետից մինչեւ Գարեգին Նժդեհ՝ կոնֆլիկտ ստեղծողներ են»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քոչարյանի, Կարապետյանի, Ծառուկյանի նման տղերքին կալանավորել ես, որ տղա երևա՞ս

Քոչարյանի, Կարապետյանի, Ծառուկյանի նման տղերքին կալանավորել ես, որ տղա երևա՞ս Sun, 22 Nov 2026 11:45:17…

14 րոպե ago

Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել Sun, 22 Nov 2026 11:30:59…

29 րոպե ago

Կա փակ ավտոճանապարհ

Կա փակ ավտոճանապարհ Sun, 22 Nov 2026 11:15:24 +0400 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ…

44 րոպե ago

Ուլտրաօրթոդոքս հրեա տղամարդը թքել է Երուսաղեմի հայկական վանքի վրա

Ուլտրաօրթոդոքս հրեա տղամարդը թքել է Երուսաղեմի հայկական վանքի վրա Sun, 22 Nov 2026 11:06:07 +0400…

53 րոպե ago

«Ծիծեռնակաբերդի բարձր սյուների լուսավորությունն անջատված է»․ ահազանգում է ակտիվիստը

«Ծիծեռնակաբերդի բարձր սյուների լուսավորությունն անջատված է»․ ահազանգում է ակտիվիստը Sun, 22 Nov 2026 11:00:56 +0400…

59 րոպե ago

«Եվրոպայում ավարտին է մոտենում կլիմայական նորմայից տաք եղանակի շրջանը». Լևոն Ազիզյան

«Եվրոպայում ավարտին է մոտենում կլիմայական նորմայից տաք եղանակի շրջանը». Լևոն Ազիզյան Sun, 22 Nov 2026…

1 ժամ ago