«Հրապարակ»․ Անիի երեխաները վախենում են Սիսիան վերադառնալուց

«Հրապարակ»․ Անիի երեխաները վախենում են Սիսիան վերադառնալուց

Sat, 21 Nov 2026 10:00:21 +0400


Շաքիի դեպքից տուժած, վիրավորված Անի Ավետիսյանը դեռ չի կարողանում նորմալ քայլել, ոտքը գետնին դնել չի կարողանում, առջեւում եւս մեկ վիրահատություն ունի․ այս մասին մեզ հետ զրույցում ասաց նրա քույրը՝ Արփի Ավետիսյանը․ «Դեռ չի քայլում, ուղղակի երկու անգամ նստեցրել են։ Չորրորդ անգամ եւս վիրահատության կարիք կա, ձգումները պետք է արվեն, վերջացվեն, ջիլը կտրված է, դա էլ պետք է վիրահատեն»։ Նա անդրադարձավ նաեւ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաեւին առաջադրված մեղադրանքին, որի գործով նախաքննությունն արդեն ավարտվել է, եւ նոյեմբերի 26-ին տեղի է ունենալու գործով առաջին նիստը։․

«Ինչ գրված է մեղադրանքում, ճիշտ է, հիմնված է Անիի եւ երեխաների ցուցմունքների վրա։ Ինքը սվին-դանակով հարվածել է Անիի կրծքավանդակին, ձեռքերին։ Անին ասում էր՝ սվին-դանակ էր, զենքի վրա ամրացված էր։ 9 հազար դրամ գումար է գողացել, սմարթ ժամացույց, բանկային քարտ, տաբատ։ Մորաքույրս պատմել է, որ երբ հասել է, տեսել է՝ երեխաների շորերից է հագել, դարակներն ամբողջությամբ տակնուվրա է արել»։ Արփին ասաց՝ ընտանիքը ցանկանում է, որ Մուսաեւը մնա Հայաստանում։ «Մենք ուզում ենք, որ ինքը կալանավորվի ու մնա Հայաստանում։ Եթե ուղարկեցին Ադրբեջան, էնտեղ հաստատ կալանավորված չի լինի։ Մենք դեռ չգիտենք՝ նիստին կգնանք, թե՝ չէ, բայց Անին ո՞նց գնա, ոտքը գետնին չի կարողանում դնել»։

Անիի հետ կատարվածից հետո երեխաներն էլ դեռ ուշքի չեն եկել։ Նրանց հետ մինչեւ հիմա հոգեբաններ են աշխատում, բայց փոփոխություն չկա` երեխաները վախենում են Սիսիան վերադառնալուց։ «Հիմա որ ամուսինն ասում է՝ գնանք Սիսիան, որ երեխաները դպրոց գնան, լացում են, ասում են՝ չենք ուզում։ Սիսիանի անունը չեն ուզում լսել, վախենում են։ Տանը վարձով էին ապրում, սկզբում տանտերն ասել էր՝ խնդիր չկա, բայց հիմա անընդհատ զանգում է, հարցնում՝ երբ են տունն ազատելու։ Բայց ո՞նց ազատեն, եթե իրավապահները թույլ չեն տալիս մտնել ու իրենց իրերը վերցնել։ Մենք էլ չգիտենք՝ Անին դուրս գրվելուց հետո որտեղ է մնալու»։

Հիշեցնենք․ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաեւը, ըստ նախաքննության, ապօրինի հատել է Հայաստանի սահմանը, հասել Սյունիքի մարզի Շաքի բնակավայր, ներխուժել Անի Ավետիսյանի տուն, գողացել գումար ու անձնական իրեր, զենքի սպառնալիքով երեխաներին պահել տանը, ապա կրակել ու ծանր վիրավորել Անիին։ Մուսաեւին մեղադրանք է առաջադրվել սահմանն ապօրինի հատելու, զենք եւ ռազմամթերք ապօրինի տեղափոխելու ու պահելու, բնակարան ներխուժելու, երեխաներին ազատությունից զրկելու եւ զենքի գործադրմամբ Անիի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, բայց մեղադրանքում գրված է, որ սպանելու մտադրություն չի ունեցել։ Նա պահվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քոչարյանի, Կարապետյանի, Ծառուկյանի նման տղերքին կալանավորել ես, որ տղա երևա՞ս

Քոչարյանի, Կարապետյանի, Ծառուկյանի նման տղերքին կալանավորել ես, որ տղա երևա՞ս Sun, 22 Nov 2026 11:45:17…

14 րոպե ago

Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել Sun, 22 Nov 2026 11:30:59…

29 րոպե ago

Կա փակ ավտոճանապարհ

Կա փակ ավտոճանապարհ Sun, 22 Nov 2026 11:15:24 +0400 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ…

44 րոպե ago

Ուլտրաօրթոդոքս հրեա տղամարդը թքել է Երուսաղեմի հայկական վանքի վրա

Ուլտրաօրթոդոքս հրեա տղամարդը թքել է Երուսաղեմի հայկական վանքի վրա Sun, 22 Nov 2026 11:06:07 +0400…

53 րոպե ago

«Ծիծեռնակաբերդի բարձր սյուների լուսավորությունն անջատված է»․ ահազանգում է ակտիվիստը

«Ծիծեռնակաբերդի բարձր սյուների լուսավորությունն անջատված է»․ ահազանգում է ակտիվիստը Sun, 22 Nov 2026 11:00:56 +0400…

59 րոպե ago

«Եվրոպայում ավարտին է մոտենում կլիմայական նորմայից տաք եղանակի շրջանը». Լևոն Ազիզյան

«Եվրոպայում ավարտին է մոտենում կլիմայական նորմայից տաք եղանակի շրջանը». Լևոն Ազիզյան Sun, 22 Nov 2026…

1 ժամ ago