«Հրապարակ»․ Հայտնի բժիշկը՝ համայնքապետի թեկնածու

«Հրապարակ»․ Հայտնի բժիշկը՝ համայնքապետի թեկնածու

Sat, 21 Nov 2026 11:15:42 +0400


Կոտայքի մարզի Նաիրի համայնքում եւս դեկտեմբերի 13-ին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ Այստեղ թեժ ընտրապայքար է սպասվում՝ առաջադրվել է 5 ուժ։ Համայնքի գործող ղեկավար Նորայր Սարգսյանը գլխավորելու է «Միասին՝ հանուն համայնքի» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների կազմած «Համերաշխություն» դաշինքի ցուցակը։ ՀՅԴ ցուցակը գլխավորում է Էդուարդ Թովմասյանը, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության համայնքապետի թեկնածուն Ռուբեն Մկրտչյանն է։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը նույնպես մասնակցում է՝ ցուցակը գլխավորում է Վարդան Մարտիրոսյանը։ Ընտրությանը մասնակցող «Ապրելու երկիր» կուսակցությունը 12 թեկնածուից բաղկացած ցուցակ է ներկայացրել` առաջին համարն արցախցի հայտնի բժիշկ Վլադիմիր Սարգսյանն է։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է ընտրությունը կանգ առել Վլադիմիր Սարգսյանի թեկնածության վրա, Առաքելյանը նշեց․ «Մեր թիմակիցն է, որն ավելի քան 40 տարի համայնքի տարբեր բուժհաստատություններում բժիշկ է աշխատել, ծնունդով Արցախից է, 80-ականներին տեղափոխվել է Հայաստան, Եղվարդում բժիշկ է աշխատել, համայնքում հայտնի է, բավականին բարձր հեղինակություն ունի, սիրված է բնակչության կողմից։ Վերջին մեկ տարին էլ չի աշխատում արդեն։ Իսկ թիմում ներգրավված են մի շարք երիտասարդներ՝ համայնքին նվիրված, հետաքրքիր գաղափարներով»։ Հարցին՝ մտավախություններ չունե՞ք, որ հնարավոր է բռնաճնշումների ենթարկվի ձեր թիմը, Առաքելյանն արձագանքեց․ «Հինգ տարի է՝ մենք ամենաշատ ՏԻՄ ընտրություններին մասնակցող, ամենաշատ բռնաճնշումների ենթարկված ու նաեւ թիմակցի կորուստ տված կուսակցությունն ենք, մեր պայքարը շարունակվում է: Ոչ թե չենք վախենում, այլ ընդունել ենք ի գիտություն այդ ապօրինությունները եւ դրա դեմ պայքարելով՝ գնում ենք առաջ»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքիայում 6.7 մլն երեխա ապրում է աղքատության մեջ

Թուրքիայում 6.7 մլն երեխա ապրում է աղքատության մեջ Sat, 21 Nov 2026 11:30:25 +0400 Երեխաների…

9 րոպե ago

«Հրապարակ»․ «Հաց ու տեսարաններ»՝ 176 միլիոն դրամով

«Հրապարակ»․ «Հաց ու տեսարաններ»՝ 176 միլիոն դրամով Sat, 21 Nov 2026 11:25:24 +0400 ՆԳՆ-ն, պարզվում…

14 րոպե ago

CNN Türk-ը՝ Հայաստանի նոր սահմանադրության քննարկումների մասին

CNN Türk-ը՝ Հայաստանի նոր սահմանադրության քննարկումների մասին Sat, 21 Nov 2026 11:21:39 +0400 «CNN Türk»-ն…

18 րոպե ago

«Հրապարակ»․ Նույնիսկ կրթության նախարարն է իրեն անկիրթ պահում եւ դասեր տալիս դեսպանին

«Հրապարակ»․ Նույնիսկ կրթության նախարարն է իրեն անկիրթ պահում եւ դասեր տալիս դեսպանին Sat, 21 Nov…

54 րոպե ago

Թրամփն աշխարհի ամենահզոր երկրների թվում նշել է Ռուսաստանին

Թրամփն աշխարհի ամենահզոր երկրների թվում նշել է Ռուսաստանին Sat, 21 Nov 2026 10:38:29 +0400 Ռուսաստանը,…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ցեմենտի գործարանը դարձյալ աճուրդի է դրվել

«Հրապարակ»․ Ցեմենտի գործարանը դարձյալ աճուրդի է դրվել Sat, 21 Nov 2026 10:30:52 +0400 Հրազդանի ցեմենտի…

1 ժամ ago