Viva-ն DigiTec-ում ներկայացրել է Իրերի ինտերնետի (IoT) համակարգն ու թվային այլ լուծումներ
Sat, 21 Nov 2026 15:34:05 +0400
Ժամանակակից տեխնոլոգիաներն աստիճանաբար վերափոխում են կյանքը՝ գործընթացները դարձնելով ավելի ճկուն, դինամիկ և փոխկապակցված: Այսօր դրանք հնարավորություն են տալիս մեկ գործիքով լուծելու բազմաբնույթ խնդիրներ՝ ենթակառուցվածքների կառավարումը դարձնելով «խելացի», իսկ բիզնեսինն՝ առավել արդյունավետ: Աշխարհի տարբեր հատվածներից՝ Եվրոպայից ու Պարսից ծոցի երկրներից մինչև Կենտրոնական Ասիա ու ԱՄՆ ներկայացնող առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, տեխնոլոգիական մատակարարներ, ստարտափներ, ներդրողներ, ինժեներներ և քաղաքականություն մշակողներ, Digitec 2026 համաժողովի շրջանակում ներկայանալու և թեմատիկ ննարկումների հնարավորություն ունեն։
[fbvideo:https://www.facebook.com/reel/2383369059069563/|560|314]
Տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառմանը Viva-ն մասնակցում է իր տաղավարով: Ավելի քան 20 տարի, հեռահաղորդակցության ոլորտում առաջատարի դիրքեր զբաղեցրած ընկերությունը շարունակում է նոր բիզնես լուծումներ առաջարկել: Viva-ն ներկայացնում է Իրերի ինտերնետի (IoT) իր` ամբողջական էկոհամակարգը: Այն ներառում է IoT սարքեր, արդյունաբերական IoT-ի համար նախատեսված անվտանգ կապի լուծումներ, ինչպես նաև տվյալների հավաքագրման, վիզուալացման և ծանուցումների հարթակ։ Էկոհամակարգը թույլ է տալիս հավաքագրել տվյալներ և գործարկել նախապես սահմանված սցենարներ՝ ավտոմատացնելով բիզնես և արդյունաբերական գործընթացները։
Viva-ն գործարկել և սպասարկում է Հայաստանում NB-IoT-ի առաջին և առայժմ միակ ցանցը։ Դա նշանակում է, որ հաղորդակցությունն այսուհետ հնարավոր է ոչ միայն մարդկանց, այլև տարբեր սարքավորումների միջև՝ նոր սերնդի, IoT սարքերի համար նախատեսված ցանցի միջոցով: Գործընթացի կարևոր բաղադրիչ է Իրերի ինտերնետը (IoT), իսկ տեխնոլոգիական լուծումներից մեկը՝ նեղշերտ ցանցը՝ (NB-IoT-ն Narrowband Internet of Things): Բջջային կապի ստանդարտի վրա հիմնված տեխնոլոգիան նախատեսված է փոքր ծավալի տվյալների փոխանցման և մեծ թվով սարքեր մեկ կայանի միացնելու համար։ Կարևոր առավելություններից են տվյալների փոխանցման ժամանակ արձանագրվող էներգաարդյունավետությունը, լայն ծածկույթի հնարավորությունը և մեծ թվով սարքերի միաժամանակյա սպասարկումը։ Այս լուծումը հնարավորություն է ընձեռում սարքավորումները տեղակայելու դժվար հասանելի վայրերում՝ կրճատելով դրանց տեխնիկական սպասարկման ծախսերը:
NB-IoT տեխնոլոգիան կապի հասանելիություն է ապահովում նույնիսկ դժվար հասանելի վայրերում: Հատուկ տվիչներն ու սարքերը հավաքում են անհրաժեշտ տվյալները և NB-IoT – ցանցի միջոցով դրանք փոխանցում բազային կայաններին։ Ստացված տեղեկությունը հասնում է համապատասխան կառավարման համակարգերին, որտեղ մշակվում է, անցնում վերլուծության փուլ և կիրառվում՝ անհրաժեշտ որոշումներ կայացնելու համար։
«Այսօր հեռահաղորդակցության ընկերությունների դերը շատ ավելի լայն է, քան կապի ապահովումը։ Մենք դառնում ենք բիզնեսի և պետության տեխնոլոգիական գործընկերները՝ ստեղծելով ենթակառուցվածքներ և թվային լուծումներ, որոնց վրա հիմնվում է ժամանակակից տնտեսությունը։ Viva-ի համար սա նշանակում է զարգացնել տեխնոլոգիական մի ամբողջ էկոհամակարգ՝ գերարագ կապից, ամպային ծառայություններից և համալիր B2B լուծումներից մինչև Իրերի ինտերնետ, թվային հարթակներ և արհեստական բանականություն։ DigiTec-ում մենք ցույց ենք տալիս, թե ինչպես են Իրերի ինտերնետը (IoT) և խելացի հարթակներն արդեն այսօր օգնում լուծել գործնական խնդիրներ՝ բարձրացնել ձեռնարկությունների աշխատանքի արդյունավետությունը, ավելի խնայողաբար օգտագործել ռեսուրսները, ավտոմատացնել գործընթացները և բարելավել մարդկանց կյանքի որակը։ Սա մեր հնարավորությունների մի մասն է միայն։ Ապագան մենք տեսնում ենք տեխնոլոգիաների համադրման մեջ։ Միացված սարքերից ստացվող տվյալները, դրանք մշակող ամպային ենթակառուցվածքը և տվյալների վերլուծության ու որոշումների կայացման համար կիրառվող արհեստական բանականությունը թվայնացումը տեղափոխում են նոր մակարդակ։ Մեր նպատակն է առաջարկել համալիր տեխնոլոգիական լուծումներ, որոնք օգնում են բիզնեսին ավելի արդյունավետ աշխատել, պետությանը՝ արդիականացնել իր աշխատանքը, իսկ Հայաստանին՝ ամրապնդել իր տեխնոլոգիական մրցունակությունը», – նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
Բիզնեսի և պետական կառույցների համար նախատեսված միասնական թվային մեկ հարթակը՝ Viva IoT Hub-ը, թույլ է տալիս միմյանց միացնել, վերահսկել և կառավարել տարբեր «խելացի» սարքեր ու տվիչներ (Իրերի ինտերնետ՝ IoT)։
DigiTec Expo-ի շրջանակում Viva-ն ներկայացրել է նաև կորպորատիվ կապի հնարավորություններն ընդլայնող տեխնոլոգիաներ, այդ թվում՝ ամպային վիրտուալ ավտոմատ հեռախոսակայանը (VPBX)։ Այս լուծումը կազմակերպություններին թույլ է տալիս ճկուն կերպով կառավարել կորպորատիվ հեռախոսակապը՝ առանց սեփական հեռախոսակայանի ֆիզիկական ենթակառուցվածք տեղակայելու և սպասարկելու։
Անկախ բիզնեսի չափից և աշխատակիցների թվից՝ «Վիրտուալ ԱՀԿ»-ից օգտվող կազմակերպությունները, նվազագույն ներդրումներ կատարելով, ժամանակն ու ռեսուրսները խնայելով՝ համակարգված և արդյունավետ բիզնես գործընթացներ են վարում ֆիքսված շարժական համակցման տեխնոլոգիայի՝ FMC (ԷՖ-Էմ-Սի) շնորհիվ: Արդյունքում՝ շարժական կորպորատիվ հեռախոսահամարները միանում են վիրտուալ ԱՀԿ-ին և ապահովում.
սպասման ռեժիմով զանգերի ընդունում՝ անկախ քանակից,
ձայնային ողջույն և խոսակցությունների ձայնագրում՝ բարձրակարգ սպասարկման համար,
զանգերի բաշխում և բաց թողնվածների վերահսկում՝ հետադարձ կապի ապահովման համար,
վիճակագրություն՝ վեբ-ինտերֆեյսի և բջջային հավելվածի միջոցով:
Իսկ միասնական հեռախոսակապը ձայնային հաղորդակցությունն իրականացնում է ինտերնետային ցանցի միջոցով՝ ընդլայնելով կապի կազմակերպման հնարավորությունները՝ կառավարման վահանակի միջոցով աշխարհի ցանկացած կետից զանգերի մասին տեղեկատվություն, վիճակագրություն ստանալը, հեռախոսազանգերի ձայնագրությունների հասանելիությունը, CRM (հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում) համակարգին արագ ինտեգրելու հնարավորությունը և այլն։
Այս տեխնոլոգիաների նշանակությունը միայն նորարարության ցուցադրումը չէ։ Դրանց կիրառումը նոր հնարավորություններ է ստեղծում թվային էկոհամակարգի զարգացման համար։