Իրանի հարցով հանդիպել են խաղաղարար միջնորդներին

Իրանի հարցով հանդիպել են խաղաղարար միջնորդներին

Sat, 21 Nov 2026 16:30:14 +0400


ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվեն Վիթքոֆն ու Ջարեդ Քուշները Բեռլինում հանդիպել են Քաթարի ներկայացուցիչների հետ։ Կողմերը քննարկել են պաշտոնական Դոհայի ներդրած ջանքերը՝ Վաշինգտոն-Թեհրան հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին հայտնում է Axios-ը։ Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի տասնիննին, երբ եվրոպացի առաջնորդները բանակցել են ամերիկացի հատուկ դեսպանորդների հետ՝ Ռուս-Ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով։ Բանակցություններին մասնակցել է Քաթարի վարչապետ շեյխ Մուհամեդ Աբդել Ռահման ալ-Թանին։ Համաձայն պարբերականի հաղորդման, մինչ այդ, Քաթարի կառավարության ղեկավարը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչու հետ եւ փոխանցել նրան ԱՄՆ նախագահի ու փոխնախագահի հետ ունեցած զրույցի մանրամասները։Բեռլինյան հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ, թե ինչպես է հնարավոր դուրս գալ ամերիկա-իրանական բանակցություններում ստեղծված փակուղային վիճակից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը

Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը Sun, 22 Nov…

9 րոպե ago

Մայր Աթոռում ինը սարկավագ արժանացել է քահանայական օծման

Մայր Աթոռում ինը սարկավագ արժանացել է քահանայական օծման Sun, 22 Nov 2026 18:09:06 +0400 Նոյեմբերի…

15 րոպե ago

Իտալիայի փոխվարչապետն ու այլ գործիչները՝ Ուկրաինայի «սև ցուցակում»․ սկանդալ է

Իտալիայի փոխվարչապետն ու այլ գործիչները՝ Ուկրաինայի «սև ցուցակում»․ սկանդալ է Sun, 22 Nov 2026 18:00:09…

24 րոպե ago

TRIPP֊ի մեկնարկը և ՀՀ -ի էներգետիկ համակարգը կկապվի Ադրբեջանի ու Թուրքիայի համակարգերին

TRIPP֊ի մեկնարկը և ՀՀ -ի էներգետիկ համակարգը կկապվի Ադրբեջանի ու Թուրքիայի համակարգերին Sun, 22 Nov…

35 րոպե ago

Հայաստանի Սահմանադրություն. Ի՞նչ իրավունքով է Գերմանիայի նախարարը միջամտում

Հայաստանի Սահմանադրություն. Ի՞նչ իրավունքով է Գերմանիայի նախարարը միջամտում Sun, 22 Nov 2026 17:45:15 +0400 Միայն…

39 րոպե ago

Հնարավոր է նոր ամերիկա-ռուս-ուկրաինական բանակցություններ լինեն

Հնարավոր է նոր ամերիկա-ռուս-ուկրաինական բանակցություններ լինեն Sun, 22 Nov 2026 17:30:30 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր…

53 րոպե ago