Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու

Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու

Sat, 21 Nov 2026 21:31:55 +0400


Դենիս Ջորկաեֆը հայտնել է, որ «Սյունիք» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու՝ 2026 թվականի դեկտեմբերի 21-ին կայանալիք ընտրություններում։

«Սիրելի՜ հայրենակիցներ, ֆուտբոլասերներ,

Պատիվ ունեմ հայտնելու, որ «Սյունիք» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրվել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու՝ 2026 թվականի դեկտեմբերի 21-ին կայանալիք ընտրություններում։

Ֆուտբոլն իմ ընտանիքի պատմության և իմ կյանքի անբաժանելի մասն է։ Հայրս՝ Ժան Ջորկաեֆը, Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագն էր, իսկ եղբայրս՝ Յուրի Ջորկաեֆը, աշխարհի չեմպիոն է։

Ավելի քան 30 տարի իմ կյանքը կապված է ֆուտբոլի հետ։ Եղել եմ ֆուտբոլիստ, ֆուտբոլային գործակալ, ակումբի նախագահ և մարզական տնօրեն։ Ֆրանսիայում զբաղեցրել եմ փոխքաղաքապետի պաշտոնը, ինչպես նաև աշխատել եմ որպես ՀՖՖ նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդական։ Այսօր ցանկանում եմ իմ փորձն ու ՈՒԵՖԱ-ում և ՖԻՖԱ-ում տարիների ընթացքում ձևավորված կապերը ծառայեցնել հայկական ֆուտբոլին, մեր ակումբներին, ֆուտբոլիստներին ու մրցավարներին։

Ես տեղափոխվում եմ Հայաստան՝ այստեղ ապրելու, աշխատելու և ձեզ հետ միասին մեր ֆուտբոլի ապագան կառուցելու համար։ Սովորում եմ հայերեն, ամեն օր ավելի մոտիկից ճանաչում հայրենիքս ու համոզվում՝ միասին շատ բան կարող ենք անել։

Հատկապես ուրախալի է, որ շուրջ երեք տասնյակ մարդիկ ցանկություն են հայտնել դառնալու ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ։ Այս մեծ հետաքրքրությունը ցույց է տալիս, թե որքան մարդիկ են պատրաստ պատասխանատվություն ստանձնել մեր ֆուտբոլի համար։

Որպես անկախ թեկնածու՝ ես ունեմ հայկական ֆուտբոլի զարգացման հստակ տեսլական և 2027–2031 թվականների ծրագիր, որը մանրամասն կներկայացնեմ առաջիկա օրերին։ Պատրաստ եմ լսելու, համագործակցելու և բոլորի հետ միասին հայկական ֆուտբոլն առաջ տանելու։

Շնորհակալություն եմ հայտնում «Սյունիք» ֆուտբոլային ակումբին՝ վստահության համար, և բոլոր նրանց, ովքեր պատրաստ են աջակցելու ինձ այս ճանապարհին։

Բոլոր թեկնածուներին մաղթում եմ հաջողություն։

Հաղթանա՛կ Հայաստանին»,- գրել է Դենիս Ջորկաեֆը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Առաջին անգամ Մերկուրի մոլորակը կուսումնասիրեն երկու արբանյակների օգնությամբ

Առաջին անգամ Մերկուրի մոլորակը կուսումնասիրեն երկու արբանյակների օգնությամբ Sun, 22 Nov 2026 23:45:13 +0400 BepiColombo…

8 րոպե ago

Քվեարկել են Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու օգտին

Քվեարկել են Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու օգտին Sun, 22 Nov 2026 23:36:13 +0400 Անգլիայի…

17 րոպե ago

Վաճառվել է «Տիտանիկի» աղետը վերապրած ուղեւորուհու մատանին

Վաճառվել է «Տիտանիկի» աղետը վերապրած ուղեւորուհու մատանին Sun, 22 Nov 2026 23:30:03 +0400 Henry Aldridge…

23 րոպե ago

Արքայազն Հարին և Մեգան Մարքլն առաջին անգամ երեխաների հետ միասին հանրությանն են ներկայացել

Արքայազն Հարին և Մեգան Մարքլն առաջին անգամ երեխաների հետ միասին հանրությանն են ներկայացել Sun, 22…

38 րոպե ago

Ամերիկա-Իրանական առճակատման հնարավոր ժամկետ են նշել

Ամերիկա-Իրանական առճակատման հնարավոր ժամկետ են նշել Sun, 22 Nov 2026 23:08:12 +0400 Պենտագոնի նախկին ղեկավար…

45 րոպե ago

Մահացել է ոկերչական հայտնի ընկերության նախկին ղեկավարը

Մահացել է ոկերչական հայտնի ընկերության նախկին ղեկավարը Sun, 22 Nov 2026 23:00:35 +0400 89 տարեկանում…

53 րոպե ago