Նախարարուհին ճիշտ չի խոսում․․․ սիրուն չի, տիկին Գալյան․ Լիլիթ Գալստյան

Նախարարուհին ճիշտ չի խոսում․․․ սիրուն չի, տիկին Գալյան․ Լիլիթ Գալստյան

Sun, 22 Nov 2026 19:58:11 +0400


ՍԻՐՈՒՆ ՉԻ, ՏԻԿԻՆ ԳԱԼՅԱՆ
Աչքովս ընկավ Սրբուհի Գալյանի Հ1– տաղավարում զրույցը, ուր Արդարադատության նախարարը հայտարարում է, թե քրեակատարողական հիմնարկներ մեր այցելությունները պայմանավորված են կոնկրետ անձանց ճակատագրով /նկատի ունի քաղաքական բանտարկյալներին/։

Ցավում եմ, որովհետև նախարարուհին ճիշտ չի խոսում։ Սիրուն չի, Տիկին Գալյան, նաև՝ ազնիվ չէ, բոլորովին ազնիվ չէ․․․
Այո, քաղբանտարկյալները մեր առաջնորդներն են, մեր գաղափարական ընկերները, և անբարոյական կլիներ նրանց ճակատագրի և նրանց նկատմամբ իրականացվող հաշվեհարդարների նկատմամբ անտարբերությունը։

Բայց մեր ուշադրության կենրոնում նաև ՔԿՀ–ներում տառապող մեր հարյուրավոր քաղաքացիներն են, ընդորում, այն իրողությունը, որ անազատության մեջ գտնվող շուրջ 3276 անձանց 48 տոկոսը կալանավորներ են, որոնք տարիներով դատավճռի են սպասում։
Երկու–երեք շաբաթ առաջ, իմ՝ որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի, նախաձեռնությամբ, նաև իշխանական պատգամավորներ Ք․ Հարությունյանի, Թ․ Ղազարյանի, դիտորդ հանձնաժողովի ներգրավմամբ, այցելել ենք մի շարք քրեակատարողական հիմնարկներ/ Աբովյան, Արմավիր, Սևան, Նուբարաշեն, Կենտրոն/ հանդիպել ենք անազատության մեջ գտնվող հարյուրավոր քաղաքացիների։ Լսել եմ նրանց խնդիրների մասին, հորդորել եմ անկաշկանդ բարձրաձայնել իրենց իրավունքներին՝ պահպանման պայմաններին կամ առողջությանը վերաբերող խնդիրներ։

Մեր այցին հաջորդել են Տիկին Ս․ Գալյանին և Ա․ Ավանեսյանին, Ա․ Թորոսյանին ուղղված մի շարք նամակներ, որոնք առնչվում են անազատության մեջ գտնվող սովորական/ոչ քաղաքական անձանց/, նաև օտարերկրյա քաղաքացիների խնդիրներին։
Սիրուն չի, Տիկին Գալյան․․․, մանավանդ որ, լավ գիտեք, որ ՔԿՀ–ներ այցելել ենք նաև նախորդ ժամանակաշրջանում։ Պարզապես ուրիշների ցավը, ողբերգությունը կամ ճակատագրական սայթակումը PR -ի առարկա չենք դարձրել։
Դուք ստիպում եք հանրայնացրել ձեզ ուղղված նամակները, որոնք վերաբերում են Արմավիրում, Սևանում, Նուբարաշենում և Աբովյանում անազատության մեջ գտնվող անձանց։

Գրել է Լիլիթ Գալստյանը

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին Sun,…

15 րոպե ago

Մելոնին Զելենսկուց պարզաբանում է պահանջել՝ Իտալիայի փոխվարչապետին «Միրոտվորեցում» ընդգրկելու առնչությամբ

Մելոնին Զելենսկուց պարզաբանում է պահանջել՝ Իտալիայի փոխվարչապետին «Միրոտվորեցում» ընդգրկելու առնչությամբ Sun, 22 Nov 2026 20:30:17…

20 րոպե ago

Որպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը…

Որպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը... Sun, 22 Nov 2026 20:15:01 +0400…

35 րոպե ago

«Կալլասը երբեք իրատեսական թեկնածու չի եղել Մոսկվայի հետ երկխոսության մեջ Եվրոպայի ներկայացուցչի դերի համար»

«Կալլասը երբեք իրատեսական թեկնածու չի եղել Մոսկվայի հետ երկխոսության մեջ Եվրոպայի ներկայացուցչի դերի համար» Sun,…

41 րոպե ago

Ամերիկացի նախարարին արգելել են հեռուստաելույթներ ունենալ

Ամերիկացի նախարարին արգելել են հեռուստաելույթներ ունենալ Sun, 22 Nov 2026 20:00:56 +0400 Սպիտակ տան աշխատակազմի…

49 րոպե ago

Ինչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո

Ինչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո Sun, 22 Nov 2026 19:48:30 +0400 Համացանցում…

1 ժամ ago