Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին

Sun, 22 Nov 2026 20:35:25 +0400


Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Բասիլիոս Մար Թոմա Մատթեոս III-ը զորակցություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին։ Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցին։

«Մեզ միավորում են նույն հավատքը և քրիստոնեական եղբայրության դարավոր կապերը: Այս դժվարին պահին մենք աղոթում և զորակցում ենք Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին»,-ասաց կաթողիկոս-պատրիարքը:

Նոյեմբերի 21-ին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի 80-ամյակին նվիրված հանդիսությունների շրջանակում Մալանկարայի եկեղեցու առաջնորդն ու նրան ուղեկցող պատվիրակությունն այցելել են Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր։

Հյուրերին Սուրբ Պայծառակերպություն առաջնորդանիստ մայր տաճարում դիմավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Կատարվել է համատեղ աղոթք, որից հետո պատվիրակությունն այցելել է «Տապան» թանգարան։

Հանդիպման ընթացքում Մալանկարայի եկեղեցու առաջնորդն ափսոսանք է հայտնել, որ չի կարող անձամբ հանդիպել Գարեգին Բ-ին՝ նրա արտերկիր մեկնելու նկատմամբ ՀՀ իշխանությունների սահմանած արգելքի պատճառով, որն ինքը անհիմն է որակել։

Նա մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հույս հայտնել, որ ապագայում Ամենայն հայոց կաթողիկոսի հետ անմիջական հանդիպման հնարավորություն կստեղծվի։

Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն իր հերթին ընդգծել է, որ այցը երկու հնագույն արևելյան քրիստոնեական եկեղեցիների հոգևոր մերձեցման և եղբայրության խորհրդանիշ է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ներկայացված պատկերը միակողմանի ու մանիպուլյատիվ է և չի համապատասխանում իրականությանը․ Արցախ կամերային նվագախումբ

Ներկայացված պատկերը միակողմանի ու մանիպուլյատիվ է և չի համապատասխանում իրականությանը․ Արցախ կամերային նվագախումբ Sun, 22…

15 րոպե ago

Բաց սահմանները ոչնչացնում են երկրներին․ Թրամփը նախազգուշացնում է

Բաց սահմանները ոչնչացնում են երկրներին․ Թրամփը նախազգուշացնում է Sun, 22 Nov 2026 21:36:30 +0400 ԱՄՆ…

22 րոպե ago

Թրամփը հրապարակել է իր և Պուտինի լուսանկարը՝ «Իմ ընկերը» գրառմամբ

Թրամփը հրապարակել է իր և Պուտինի լուսանկարը՝ «Իմ ընկերը» գրառմամբ Sun, 22 Nov 2026 21:30:35…

28 րոպե ago

Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունը մտահոգիչ պատկեր է բացահայտում

Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունը մտահոգիչ պատկեր է բացահայտում Sun, 22 Nov 2026 21:15:15 +0400 Քաղաքագետ Սուրեն…

43 րոպե ago

Ո՞վ է պայթեցրել ռուսական նավը Լիբիայում․ վիրավորներ կան

Ո՞վ է պայթեցրել ռուսական նավը Լիբիայում․ վիրավորներ կան Sun, 22 Nov 2026 21:08:10 +0400 Արևելյան…

50 րոպե ago

«Գերմանիայի և ՆԱՏՕ-ի զինված ուժերը փոխել են Լիտվա ռազմական տեխնիկա տեղակայելու իրենց ծրագրերը»

«Գերմանիայի և ՆԱՏՕ-ի զինված ուժերը փոխել են Լիտվա ռազմական տեխնիկա տեղակայելու իրենց ծրագրերը» Sun, 22…

57 րոպե ago