Էվրիկա՜․ Հայաստանի հիմնադիրը հայ ժողովուրդն է

Էվրիկա՜․ Հայաստանի հիմնադիրը հայ ժողովուրդն է

Mon, 23 Nov 2026 12:15:19 +0400


Մինչև հիմա, փաստորեն, մենք չգիտեինք, որ Հայաստանի հիմնադիրը հայ ժողովուրդն է։ Մտածում էինք՝ հնդիկներն են, ուզբեկները, կամ մեկ ուրիշ ժողովուրդ։ Բայց վարչապետը հերթական խորքային հետաքննությունն է արել եւ պարզել է, որ Հայաստանի հիմնադիրը հենց հայ ժողովուրդն է։ Եվ քանի որ այդ պատմական բացահայտումն արել է հենց ինքը, որոշել է այն ամրագրել իր սահմանադրության փոփոխության առաջարկվող տարբերակում։

Որպեսզի բացահայտումն առավել օրգինալ լինի, այն նախատեսվում է ամրագրել Սահմանադրության առաջին հոդվածով։ Ստացվում է՝ մի ամբողջ ժողովուրդ, հազարամյակների պատմություն ունեցող ազգ, իր հայրենիքի հիմնադիր լինելու փաստը պետք է նորից հաստատի սահմանադրությամբ, այն էլ՝ Փաշինյանի նախաձեռնությամբ։

Փաստորեն, մինչև Նիկոլ Փաշինյանը չհետաքրքրվեր այդ հարցով, մենք էլ չգիտեինք՝ ո՞վ է հիմնադրել մեր պետությունը։ Հիմա, բարեբախտաբար, ամեն ինչ վերջապես պարզվեց։ Մնում է սպասել, թե հաջորդ սահմանադրական բացահայտումն ինչ է լինելու՝ պարզելու է, որ Հայաստանը հայերի՞նն է, թե՞ հայերը Հայաստանում են պարզապես հյուրի կարգավիճակով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ո՞ր դեպքում Թրամփը կօգնի Ուկրաինային․ Եվրոպայի դերը մեծանում է

Ո՞ր դեպքում Թրամփը կօգնի Ուկրաինային․ Եվրոպայի դերը մեծանում է Mon, 23 Nov 2026 12:30:42 +0400…

2 րոպե ago

Ինչո՞ւ ձախողվեց Թուրքիայում անցկացված COP31-ը․ ԶԼՄ

Ինչո՞ւ ձախողվեց Թուրքիայում անցկացված COP31-ը․ ԶԼՄ Mon, 23 Nov 2026 12:30:06 +0400 Նոյեմբերի 9-20-ը Թուրքիայի…

3 րոպե ago

Ընտրություննե՞ր է ուզում, զադերժկան ինչումն է, թող հենց վաղը հրաժարական տա. Խաչատրյան

Ընտրություննե՞ր է ուզում, զադերժկան ինչումն է, թող հենց վաղը հրաժարական տա. Խաչատրյան Mon, 23 Nov…

10 րոպե ago

Նիկոլ Փաշինյանն անխուսափելիորեն հեռանալու է. Ղազարյան

Նիկոլ Փաշինյանն անխուսափելիորեն հեռանալու է. Ղազարյան Mon, 23 Nov 2026 12:16:24 +0400 Նիկոլ Փաշինյանը փակուղում…

17 րոպե ago

Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկը մերժում է, ահաբեկչի հետ չենք բանակցում․ Արթուր Խաչատրյան

Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկը մերժում է, ահաբեկչի հետ չենք բանակցում․ Արթուր Խաչատրյան Mon, 23 Nov 2026…

25 րոպե ago

Որպեսզի անիմաստ վայ քննարկումների ծուղակը չընկնեք, պատկերացրեք․․․

Որպեսզի անիմաստ վայ քննարկումների ծուղակը չընկնեք, պատկերացրեք․․․ Mon, 23 Nov 2026 11:54:18 +0400 Որպեսզի անիմաստ…

39 րոպե ago