Երեքշաբթի , 24 Նոյեմբերի 2026

Էվրիկա՜․ Հայաստանի հիմնադիրը հայ ժողովուրդն է

Էվրիկա՜․ Հայաստանի հիմնադիրը հայ ժողովուրդն է

Mon, 23 Nov 2026 12:15:19 +0400


Մինչև հիմա, փաստորեն, մենք չգիտեինք, որ Հայաստանի հիմնադիրը հայ ժողովուրդն է։ Մտածում էինք՝ հնդիկներն են, ուզբեկները, կամ մեկ ուրիշ ժողովուրդ։ Բայց վարչապետը հերթական խորքային հետաքննությունն է արել եւ պարզել է, որ Հայաստանի հիմնադիրը հենց հայ ժողովուրդն է։ Եվ քանի որ այդ պատմական բացահայտումն արել է հենց ինքը, որոշել է այն ամրագրել իր սահմանադրության փոփոխության առաջարկվող տարբերակում։

Որպեսզի բացահայտումն առավել օրգինալ լինի, այն նախատեսվում է ամրագրել Սահմանադրության առաջին հոդվածով։ Ստացվում է՝ մի ամբողջ ժողովուրդ, հազարամյակների պատմություն ունեցող ազգ, իր հայրենիքի հիմնադիր լինելու փաստը պետք է նորից հաստատի սահմանադրությամբ, այն էլ՝ Փաշինյանի նախաձեռնությամբ։

Փաստորեն, մինչև Նիկոլ Փաշինյանը չհետաքրքրվեր այդ հարցով, մենք էլ չգիտեինք՝ ո՞վ է հիմնադրել մեր պետությունը։ Հիմա, բարեբախտաբար, ամեն ինչ վերջապես պարզվեց։ Մնում է սպասել, թե հաջորդ սահմանադրական բացահայտումն ինչ է լինելու՝ պարզելու է, որ Հայաստանը հայերի՞նն է, թե՞ հայերը Հայաստանում են պարզապես հյուրի կարգավիճակով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի՝ 1918–1920 թթ. իրավահաջորդության դաշտ վերադառնալը Բաքվին կդնի փակուղու մեջ․ Արամ Մկրտչյան

Հայաստանի՝ 1918–1920 թթ. իրավահաջորդության դաշտ վերադառնալը Բաքվին կդնի փակուղու մեջ․ Արամ Մկրտչյան Tue, 24 Nov …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով