Վարչապետի աթոռը սեփական բուլդոզերդ չէ․ հրաժարական տուր

Վարչապետի աթոռը սեփական բուլդոզերդ չէ․ հրաժարական տուր

Mon, 23 Nov 2026 13:15:48 +0400


Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Քանի դեռ ես վարչապետի պաշտոնում եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ»։

Խոսքը ոչ թե Փաշինյանի փաթեթավորած խաղաղության գործընթացի, այլ Սահմանադրության փոփոխության մասին է։ Որովհետև խաղաղության ստորագրված փաստաթուղթ չկա, իսկ խաղաղության գործընթացի մասին նրա խոսակցություններն առայժմ ավելի շատ հիշեցնում են օդում կրակոցներ, քան իրական քաղաքական արդյունք։

Փաստորեն, Փաշինյանը բաց տեքստով հայտարարեց, որ քանի դեռ վարչապետ է, բուլդոզերով առաջ է տանելու իր ուզածը։ Այսինքն՝ պաշտոնավարելու է այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սեփական քաղաքական ծրագիրը պարտադրելու համար։
Բայց «բուլդոզերով անցնելը» քաղաքական վճռականության հոմանիշ չէ։ Հատկապես այն դեպքում, երբ բուլդոզերի դիմաց ոչ թե քաղաքական խնդիր է, այլ սեփական երկրի քաղաքացիները, ընդդիմությունը, այլակարծությունը և սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքները։

Ժողովրդավարությունը բուլդոզերով չեն կառուցում։ Այն չի նշանակում, որ իշխանությունը, ունենալով խորհրդարանական մեծամասնություն և պետական լծակներ, կարող է ճզմել քաղաքական փոքրամասնությանը, անտեսել հանրային տարակարծությունը և սեփական օրակարգը ներկայացնել որպես ամբողջ ժողովրդի կամք։

Փաշինյանը կարող է իր հայտարարած վճռականությունը ցույց տալ բոլորովին այլ ուղղությամբ։ Եթե այդքան անզիջում է, թող այդ վճռականությունը գործադրի Ադրբեջանի նախագահի հետ բանակցություններում, որպեսզի վերջապես ստորագրվի խաղաղության փաստաթուղթ։ Թեև նույնիսկ ստորագրությունն ինքնին խաղաղության երաշխիք չէ, բայց գոնե կունենանք քննարկելու իրական փաստաթուղթ, ոչ թե հերթական խոստումը։

Իսկ սեփական քաղաքական հակառակորդների նկատմամբ ճնշման ուժգնությունը, որը պարբերաբար դառնում է նաև միջազգային կառույցների ուշադրության առարկա, որևէ կերպ չի կարող փոխարինել քաղաքական երկխոսությանը։

Այնպես որ, եթե նրա ամբողջ ծրագիրը աթոռին նստած լինելու պայմանով է հնարավոր իրականացնել, ապա գուցե ժամանակն է հասկանալու, որ վարչապետի աթոռը սեփական բուլդոզերը չէ, իսկ երկիրը՝ իր անձնական շինհրապարակը։

Քանի վարչապետ եք՝ բուլդոզերը ձեռքդ է։ Բայց դա դեռ չի նշանակում, որ իրավունք ունեք բոլորի վրայով անցնելու։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ո՞վ է գրել նախագիծը․ «խառը աշխատած բան է». Դանիել Իոաննիսյան

Ո՞վ է գրել նախագիծը․ «խառը աշխատած բան է». Դանիել Իոաննիսյան Tue, 24 Nov 2026 15:15:07…

8 րոպե ago

Ձմեռային անվադողերի պահանջին չհամապատասխանող քանի մեքենա է հայտնաբերվել

Ձմեռային անվադողերի պահանջին չհամապատասխանող քանի մեքենա է հայտնաբերվել Tue, 24 Nov 2026 15:13:56 +0400 Նոյեմբերի…

9 րոպե ago

Կվերադարձնե՞ք Ղրիմը․ Բեռլինն անլուրջ է որակել Պուտինի առաջարկը

Կվերադարձնե՞ք Ղրիմը․ Բեռլինն անլուրջ է որակել Պուտինի առաջարկը Tue, 24 Nov 2026 15:00:04 +0400 Գերմանիայի…

23 րոպե ago

Հրաժարականի բեմադրություն է կազմակերպում․․․

Հրաժարականի բեմադրություն է կազմակերպում․․․ Tue, 24 Nov 2026 14:45:35 +0400 Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հայտնվել…

37 րոպե ago

Ռուսաստանում ահաբեկչություն է կանխվել․ մանրամասներ

Ռուսաստանում ահաբեկչություն է կանխվել․ մանրամասներ Tue, 24 Nov 2026 14:30:27 +0400 ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը…

53 րոպե ago

Ինչու է մեկնել Մոսկվա

Ինչու է մեկնել Մոսկվա Tue, 24 Nov 2026 14:20:41 +0400 ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի…

1 ժամ ago