Նախագահի լիազորությունները փոխվում են․ ինչ նոր դեր է նախատեսվում Սահմանադրության նախագծով

Նախագահի լիազորությունները փոխվում են․ ինչ նոր դեր է նախատեսվում Սահմանադրության նախագծով

Mon, 23 Nov 2026 14:34:14 +0400


Սահմանադրության նոր նախագծով վերանայվում են Հանրապետության նախագահի դերն ու գործառույթները, ինչպես նաև նախագահի պաշտոնին հավակնող անձանց նկատմամբ սահմանված պահանջները։

Նախագծի համաձայն՝ նախագահի հիմնական առաքելությունը լինելու է Սահմանադրության և օրենքների պահպանմանը հետևելը, պետական մարմինների բնականոն գործունեությանն ու դրանց միջև համագործակցությանը նպաստելը։ Նախագահը պետք է նաև աջակցի իշխանության տարբեր ճյուղերի միջև հավասարակշռության պահպանմանը և առաջացող տարաձայնությունների կարգավորմանը։

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել նախագահի ինստիտուցիոնալ դերակատարությունը՝ առանց Հայաստանի խորհրդարանական կառավարման մոդելը փոխելու։ Նախագահը չի ստանձնելու Կառավարության գործառույթները, այլ հանդես է գալու որպես պետական կառույցների համաձայնեցված աշխատանքի ապահովմանը նպաստող ինստիտուտ։

Փոփոխություններ են նախատեսվում նաև նախագահի թեկնածուներին ներկայացվող սահմանադրական պահանջներում։ Եթե գործող Սահմանադրությամբ նախագահի թեկնածուն պետք է լինի առնվազն 40 տարեկան, ապա նոր նախագծով այդ շեմը նվազեցվում է մինչև 35 տարեկան։ Միաժամանակ Հայաստանի քաղաքացիության և երկրում մշտապես բնակվելու համար պահանջվող ժամկետները վեցից դառնում են հինգ տարի։

Նախագահին որոշակի լիազորություններ են վերապահվում նաև դատական իշխանության ոլորտում։ Մասնավորապես, նա կարող է հրավիրել Բարձրագույն դատական խորհրդի նիստեր, սակայն չի ունենալու քվեարկելու իրավունք և չի կարողանալու պարտադիր ցուցումներ տալ խորհրդի անդամներին։ Այս կարգավորմամբ նախատեսվում է նախագահին ներգրավել դատական համակարգի բնականոն գործունեության ապահովման գործընթացում՝ առանց նրան որոշումների կայացման անմիջական մասնակցության իրավունք տալու։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սեդա Մելքոնյանը` ամուսնու մասին

Սեդա Մելքոնյանը` ամուսնու մասին Wed, 25 Nov 2026 22:08:40 +0400 Latest news from Հրապարակ ©…

15 րոպե ago

Ջեսիկա Ալբայի նախկին ամուսինը նրանից 3,5 միլիոն դոլար է պահանջում

Ջեսիկա Ալբայի նախկին ամուսինը նրանից 3,5 միլիոն դոլար է պահանջում Wed, 25 Nov 2026 22:07:44…

16 րոպե ago

34 տարեկան սպորտսմենը մահացել է

34 տարեկան սպորտսմենը մահացել է Wed, 25 Nov 2026 22:00:03 +0400 34 տարեկանում մահացել է…

24 րոպե ago

Միջազգային մամուլը նույնպես փաշինյանական սահմանադրությունն անվանում է ալիեւյան

Միջազգային մամուլը նույնպես փաշինյանական սահմանադրությունն անվանում է ալիեւյան Wed, 25 Nov 2026 21:45:13 +0400 Ռուսական…

39 րոպե ago

«Միսս Տիեզերք 2026»-ում հաղթել է Ջենիֆեր Բարետոն Պուերտո Ռիկոյից

«Միսս Տիեզերք 2026»-ում հաղթել է Ջենիֆեր Բարետոն Պուերտո Ռիկոյից Wed, 25 Nov 2026 21:36:50 +0400…

47 րոպե ago

Մոսկվան հետաքրքրված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ

Մոսկվան հետաքրքրված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ Wed, 25 Nov 2026 21:30:01 +0400 Մոսկվան հետաքրքրված…

54 րոպե ago