Զելենսկին կրկին պահանջում է՝ Ուկրաինային ընդունեք ՆԱՏՕ-ի ընտանիք
Mon, 23 Nov 2026 19:38:48 +0400
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին կասկածներ է հայտնել ԱՄՆ-ի կողմից առաջարկվող անվտանգության երաշխիքների արդյունավետության վերաբերյալ, որոնք նման են ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին, հանդես գալոով Ուկրաինայի՝ Դաշինքին լիիրավ անդամակցության օգտին։
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում իր ելույթում Զելենսկին պահանջել է, որ արևմտյան գործընկերները որոշակիացնե իրենց պարտավորությունները, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքերի հնարավոր տեղակայումը։
«Ո՞ր երկրները կաջակցեն Ուկրաինային, եթե այն կրկին հարձակման ենթարկվի։ Ի՞նչ կանեն մեր գործընկերները։ Ի՞նչ զորքեր կտեղակայվեն մեր տարածքում նախապես։ Որքա՞ն կարժենա սա։ Եվ արդյո՞ք դա իսկապես կաշխատի», – ասել է նա՝ ընդգծելով, որ Կիևը դեռևս հստակ պատասխաններ չի ստացել։
Ըստ Զելենսկու՝ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ավելի արդյունավետ և հուսալի լուծում կլինի։
«Մի՞թե մեզ բոլորիս համար ավելի լավ, ավելի էժան և հուսալի չէր լինի Ուկրաինային ընդունել ՆԱՏՕ», – հարցրել է Ուկրաինայի նախագահը։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնը առաջ է քաշում անվտանգության երաշխիքների մի մոդել, որը չի պահանջում Ուկրաինայի անդամակցություն ՆԱՏՕ-ին կամ արևմտյան զորքեր տեղակայել։ Մոսկվան դեմ է երկու տարբերակներին էլ։