Լիբիան պնդում է՝ Ուկրաինան պատերազմ է հայտարարել իրենց․ կրքերը թեժանում են

Լիբիան պնդում է՝ Ուկրաինան պատերազմ է հայտարարել իրենց․ կրքերը թեժանում են

Mon, 23 Nov 2026 21:20:46 +0400


Լիբիայի նախագահական խորհրդի փոխնախագահ Մուսա ալ-Կունին մեղադրել է Ուկրաինային Բենգազիի նավահանգստի վրա հարձակման համար։

Նա հայտարարել է, որ լիբիական Բենգազիի նավահանգստի վրա հարվածները անընդունելի են։

«Մենք ուկրաինական կողմին լիովին պատասխանատու ենք համարում այս ահաբեկչական գործողությունների համար։ Այս գործողությունները համարժեք են Լիբիայի պետությանը պատերազմ հայտարարելուն», – հայտարարել է ալ-Կունին։

Կրեմլն իր հերթին մեկնաբանելով Լիբիայի ափերի մոտ ռուսական նավերի վրա հարձակումների մասին հաղորդագրությունները՝ հայտարարել է, որ պաշտպանության նախարարությունը զբաղվում է խնդրով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մեր պաշտպանության նախարարությունը զբաղվում է դրանով, և եթե անհրաժեշտ համարվի, տեղեկատվությունը կտրամադրվի նաև պաշտպանության նախարարության միջոցով», – ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն հայտարարությունը, որ Կիևը կանգնած է Լիբիայի ափերի մոտ ռուսական նավերի վրա ծովային անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևում։ «Իհարկե, մենք ի գիտություն ենք ընդունել Զելենսկու՝ այս հարցի վերաբերյալ հայտարարությունը», – հավելել է նա։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ռուսական կորվետի ոչնչացման և Լիբիայի ափերի մոտ բեռնատար նավի խոցման մասին։

«Ուկրաինայի ռազմական ուժերը, օգտագործելով յոթ տեղական արտադրության ռազմածովային անօդաչու թռչող սարքեր, խորտակեցին ռուսական Մերկուրի կորվետը և խոցեցին MV ANGARA բեռնատար նավը Լիբիայի ափերի մոտ», – ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ կորվետի հետ միասին ոչնչացվել է նաև ռուսական Ka-27 հարձակողական ուղղաթիռ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բաց սահմանները կարող են կործանել երկրները․ Դոնալդ Թրամփ

Բաց սահմանները կարող են կործանել երկրները․ Դոնալդ Թրամփ Mon, 23 Nov 2026 23:05:20 +0400 ԱՄՆ…

8 րոպե ago

Ինչով է օգտակար գետնանուշը տարեցներին

Ինչով է օգտակար գետնանուշը տարեցներին Mon, 23 Nov 2026 23:00:01 +0400 Մասստրիխտի համալսարանի գիտնականները պարզել…

13 րոպե ago

Բողոքի ցույցերի պատճառով հարյուրավոր չվերթներ են չեղարկվել

Բողոքի ցույցերի պատճառով հարյուրավոր չվերթներ են չեղարկվել Mon, 23 Nov 2026 22:54:37 +0400 Սոցիալական նպաստների…

18 րոպե ago

Հիմա էլ աշակերտուհի է ուշագնաց եղել Մակրոնի ներկայությամբ․ նոր միջադեպ

Հիմա էլ աշակերտուհի է ուշագնաց եղել Մակրոնի ներկայությամբ․ նոր միջադեպ Mon, 23 Nov 2026 22:42:49…

30 րոպե ago

Մեծ Բրիտանիան նոր ջրամբար է կառուցում

Մեծ Բրիտանիան նոր ջրամբար է կառուցում Mon, 23 Nov 2026 22:38:31 +0400 Մեծ Բրիտանիան սկսել…

34 րոպե ago

Դեսպանների նշանակումներ ու ռակիրովկաներ կլինեն

Դեսպանների նշանակումներ ու ռակիրովկաներ կլինեն Mon, 23 Nov 2026 22:37:10 +0400 Այսօր ՀՀ նախագահի հրամանագրերով…

36 րոպե ago