Հորդորել է գարեջուր եւ կոնյակ խմել
Mon, 23 Nov 2026 23:35:23 +0400
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան դիմել է ՌԴ, ԱՄՆ եւ Չինաստանի նախագահներին եւ կոչ է արել դադարեցնել բռնությունն աշխարհում եւ դրա փոխարեն խմել գարեջուր, վիսկի եւ կոնյակ։ Այս մասին հայտնում է CNN Brazil-ը։ Լուլա դա Սիլվան ասել է, որ Շենջենյան եռակողմ գագաթնաժողովից առաջ ինքը զանգահարել է երեք առաջնորդներին եւ նման հորդորով դիմել։ Թե արդյոք իր զանգը զուգադիպել է, թե իրոք իր հորդորին են անսացել, որ հավաքվել են միասին երեք գերտերությունների առաջնորդները, Բրազիլիայի նախագահը չի կարող ասել։