Հայաստանի՝ 1918–1920 թթ. իրավահաջորդության դաշտ վերադառնալը Բաքվին կդնի փակուղու մեջ․ Արամ Մկրտչյան

Հայաստանի՝ 1918–1920 թթ. իրավահաջորդության դաշտ վերադառնալը Բաքվին կդնի փակուղու մեջ․ Արամ Մկրտչյան

Tue, 24 Nov 2026 14:00:01 +0400


1920 թ. իրավահաջորդության ընդունումը ոչ թե պատմական ռոմանտիզմ է, այլ պաշտպանական իրավական հակակշիռ։ ​Եթե Բաքուն հղում է անում 1918–1920 թթ. իրավահաջորդությանը, ապա Հայաստանի՝ 1918–1920 թթ. իրավահաջորդության դաշտ վերադառնալը Բաքվին դնում է փակուղու մեջ, քանի որ 1918–1920 թթ. Ադրբեջանը միջազգայնորեն ճանաչված չի եղել (Ազգերի լիգան մերժել է նրան հենց Արցախի և Նախիջևանի պատճառով), իսկ Հայաստանը՝ եղել է։

Այս համոզմանն է Համահայկական Սենատի համակարգող Արամ Մկրտչյանը (Գերմանիա)․

«Ինչո՞ւ է Ադրբեջանը 1918 թ. իրավահաջորդ, իսկ Հայաստանին պարտադրվում է 1991 թվականը։Երբ խոսվում է Հայաստանի՝ 1918–1920 թթ. Առաջին Հանրապետության իրավահաջորդության վերականգնման մասին, հաճախ ասվում է, թե միջազգային հանրությունը (այդ թվում՝ ԵՄ-ն ) նախկին ԽՍՀՄ հանրապետություններին ճանաչում է 1991 թ. խորհրդային սահմաններով։ Բայց այստեղ կա մի շատ կարևոր իրավական հակասություն, որը հաճախ անտեսվում է։

​Եկեք նայենք փաստերին.

​1. Իրավական անհավասարություն բանակցային սեղանի շուրջ
Ադրբեջանը 1991 թ. իր Սահմանադրական ակտով պաշտոնապես մերժել է խորհրդային ժառանգությունը և իրեն հռչակել է 1918–1920 թթ. հանրապետության իրավահաջորդը։ Ավելին՝ հենց այդ հիմքով 1991 թ. նոյեմբերին Բաքուն միակողմանիորեն լուծարեց խորհրդային շրջանում ստեղծված ԼՂԻՄ-ը՝ անտեսելով գործող խորհրդային օրենքները։

Իսկ ի՞նչ է արվում Հայաստանի դեպքում. Երևանին պարտադրվում է մնալ բացառապես Խորհրդային Հայաստանի (ՀԽՍՀ) սահմանների ու քարտեզների դաշտում և նույնիսկ հրաժարվել 1990 թ. Անկախության հռչակագրից։ Այսինքն՝ Բաքուն իրեն վերապահել է 1918 թ. իրավահաջորդի կարգավիճակը, իսկ Հայաստանին թողել է միայն խորհրդային շրջանակը։

​2. ԼՂԻՄ լուծարման և 1991 թ. սահմանների հակասությունը
Եթե միջազգային հանրությունը Ադրբեջանին ճանաչել է 1991 թ. խորհրդային սահմաններով, ապա այդ սահմանների անբաժանելի իրավական մասն էր նաև ԼՂԻՄ ինքնավարությունը։ Բաքուն ընտրողաբար վերցրեց Խորհրդային Ադրբեջանի տարածքը, բայց միակողմանիորեն վերացրեց Արցախի կարգավիճակը։
Մնալով միայն 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի դաշտում՝ Հայաստանը փաստացի լեգիտիմացնում է ԼՂԻՄ-ի ապօրինի լուծարումը՝ ընդունելով, որ դա Ադրբեջանի «ներքին գործն» էր։

​3. Ի՞նչ է փոխում 1920 թ. իրավահաջորդության վերականգնումը
Այս իրավական կեղծիքի ֆոնին ավելի հստակ է դառնում Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության (ԱՀՎԿ), Համահայկական սենատի և ԱԺԲ ի բարձրացրած հարցադրումը.

1920 թ. իրավահաջորդության ընդունումը ոչ թե պատմական ռոմանտիզմ է, այլ պաշտպանական իրավական հակակշիռ։ ​Եթե Բաքուն հղում է անում 1918–1920 թթ. իրավահաջորդությանը, ապա Հայաստանի՝ 1918–1920 թթ. իրավահաջորդության դաշտ վերադառնալը Բաքվին դնում է փակուղու մեջ, քանի որ 1918–1920 թթ. Ադրբեջանը միջազգայնորեն ճանաչված չի եղել (Ազգերի լիգան մերժել է նրան հենց Արցախի և Նախիջևանի պատճառով), իսկ Հայաստանը՝ եղել է։​Սա թույլ է տալիս իրավականորեն ապացուցել, որ Արցախն ու Նախիջևանը երբեք օրինական կերպով չեն պատկանել Ադրբեջանին, այլ բռնակցվել են 1921 թ. բոլշևիկյան ապօրինի որոշմամբ և ռուս-թուրքական պայմանագրերով։

Միջազգային դիվանագիտության մեջ աշխատում է ներկայացված պահանջի սկզբունքը։ Քանի դեռ Երևանն ինքը չի բարձրացնում 1920 թ. իրավահաջորդության և միջազգային իրավական փաստաթղթերի հարցը, աշխարհն առաջնորդվում է նվազագույն դիմադրության ճանապարհով՝ ընդունելով Ադրբեջանի թելադրած երկակի ստանդարտները։»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպե՞ս եք գնահատում երկրի վարչապետի կողմից նմանատիպ խոսույթը

Ինչպե՞ս եք գնահատում երկրի վարչապետի կողմից նմանատիպ խոսույթը Tue, 24 Nov 2026 14:08:35 +0400 ԱԺ…

4 րոպե ago

Ինչո՞ւ եք արդեն երկրորդ անգամ խուսափում հարցին պատասխանելուց

Ինչո՞ւ եք արդեն երկրորդ անգամ խուսափում հարցին պատասխանելուց Tue, 24 Nov 2026 14:06:54 +0400 ԱԺ…

6 րոպե ago

Ալիևի ցինիզմը․ TRIPP-ի փոխարեն էլի «Զանգեզուրի միջանցք» է ասել

Ալիևի ցինիզմը․ TRIPP-ի փոխարեն էլի «Զանգեզուրի միջանցք» է ասել Tue, 24 Nov 2026 14:04:42 +0400…

8 րոպե ago

«Քաղաքը դիտարկել են սեփական գրպանը լցնելու միջոց»

«Քաղաքը դիտարկել են սեփական գրպանը լցնելու միջոց» Tue, 24 Nov 2026 14:02:45 +0400 Երևանում առաջացած…

10 րոպե ago

Արցախցիների նոր անձնագրերում ծննդավայրի դիմաց ինչո՞ւ է նշվում Ադրբեջան

Արցախցիների նոր անձնագրերում ծննդավայրի դիմաց ինչո՞ւ է նշվում Ադրբեջան Tue, 24 Nov 2026 13:59:07 +0400…

14 րոպե ago

Փոխհատուցման նվազագույն սահմանաչափ՝ վիրավորանքի և զրպարտության համար․ նոր սպառնալիք

Փոխհատուցման նվազագույն սահմանաչափ՝ վիրավորանքի և զրպարտության համար․ նոր սպառնալիք Tue, 24 Nov 2026 13:58:04 +0400…

15 րոպե ago