Արցախցիների նոր անձնագրերում ծննդավայրի դիմաց ինչո՞ւ է նշվում Ադրբեջան

Արցախցիների նոր անձնագրերում ծննդավայրի դիմաց ինչո՞ւ է նշվում Ադրբեջան

Tue, 24 Nov 2026 13:59:07 +0400


Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների համար տրամադրվող կենսաչափական անձնագրերում ծննդավայրի դիմաց «Ադրբեջան» նշելու որոշումը պայմանավորված է միջազգային չափորոշիչներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու փաստաթղթերում չի նշվում ծննդավայրի կոնկրետ բնակավայրը։

Նախարարի խոսքով՝ անձնագրերում տվյալների լրացման կարգը սահմանվում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) պահանջներով։ Դրանք նախատեսում են ծննդավայրի դաշտում ինչպես պետության, այնպես էլ քաղաքի կամ բնակավայրի անվան նշման հնարավորություն։ Միաժամանակ գործում է նաև ԻՍՕ միջազգային ստանդարտը, որով սահմանված է միջազգայնորեն ճանաչված տեղանունների ցանկը։

Արփինե Սարգսյանի պարզաբանմամբ՝ իշխանությունները նախընտրել են ծննդավայրի փոխարեն նշել պետության անվանումը՝ հաշվի առնելով սահմանային անցակետերում հնարավոր խնդիրները։ Նրա գնահատմամբ՝ տարբեր երկրներում նույնանուն քաղաքների առկայությունը կամ որոշ բնակավայրերի՝ միջազգային ստանդարտներում չներառված լինելը կարող է բարդություններ առաջացնել փաստաթղթերի ստուգման ընթացքում։

Նախարարը նաև նշել է, որ եթե որոշում կայացվեր անձնագրերում նշել կոնկրետ բնակավայրերը, ապա անհրաժեշտ կլիներ առաջնորդվել ԻՍՕ ստանդարտով։ Սակայն այդ ցանկում բացակայում են Արցախի բնակիչների կողմից իրենց ծննդավայրերի համար նախընտրելի անվանումները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպե՞ս եք գնահատում երկրի վարչապետի կողմից նմանատիպ խոսույթը

Ինչպե՞ս եք գնահատում երկրի վարչապետի կողմից նմանատիպ խոսույթը Tue, 24 Nov 2026 14:08:35 +0400 ԱԺ…

4 րոպե ago

Ինչո՞ւ եք արդեն երկրորդ անգամ խուսափում հարցին պատասխանելուց

Ինչո՞ւ եք արդեն երկրորդ անգամ խուսափում հարցին պատասխանելուց Tue, 24 Nov 2026 14:06:54 +0400 ԱԺ…

6 րոպե ago

Ալիևի ցինիզմը․ TRIPP-ի փոխարեն էլի «Զանգեզուրի միջանցք» է ասել

Ալիևի ցինիզմը․ TRIPP-ի փոխարեն էլի «Զանգեզուրի միջանցք» է ասել Tue, 24 Nov 2026 14:04:42 +0400…

8 րոպե ago

«Քաղաքը դիտարկել են սեփական գրպանը լցնելու միջոց»

«Քաղաքը դիտարկել են սեփական գրպանը լցնելու միջոց» Tue, 24 Nov 2026 14:02:45 +0400 Երևանում առաջացած…

10 րոպե ago

Հայաստանի՝ 1918–1920 թթ. իրավահաջորդության դաշտ վերադառնալը Բաքվին կդնի փակուղու մեջ․ Արամ Մկրտչյան

Հայաստանի՝ 1918–1920 թթ. իրավահաջորդության դաշտ վերադառնալը Բաքվին կդնի փակուղու մեջ․ Արամ Մկրտչյան Tue, 24 Nov…

13 րոպե ago

Փոխհատուցման նվազագույն սահմանաչափ՝ վիրավորանքի և զրպարտության համար․ նոր սպառնալիք

Փոխհատուցման նվազագույն սահմանաչափ՝ վիրավորանքի և զրպարտության համար․ նոր սպառնալիք Tue, 24 Nov 2026 13:58:04 +0400…

15 րոպե ago