Արտահերթ ընտրություններ Թուրքիայու՞մ

Արտահերթ ընտրություններ Թուրքիայու՞մ

Wed, 25 Nov 2026 13:53:07 +0400


Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներսում լուրջ խմորումներ են։ Կուսակցության վարկանիշի անկման ֆոնին անդամները քննարկում են նախագահական կառավարման համակարգի վերանայման տարբերակներ։ Դրանց թվում են գործող համակարգի փոփոխությունը, նախագահի լիազորությունների վերաձևումը և խորհրդարանական կառավարման համակարգին վերադառնալու հնարավորությունը։

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի համաձայն՝ կուսակցական կուլիսներում քննարկվում են երկու առանցքային սցենար, ինչպես նաև 2027 թ. մայիսին արտահերթ ընտրությունների գնալու հավանականությունը։

Քննարկվող տարբերակներից մեկի համաձայն՝ հնարավոր է պահպանել նախագահական կառավարման համակարգը, սակայն վերանայել դրա գործելակերպն ու ընտրական մեխանիզմները, որպեսզի Էրդողանի կուսակցությունն այլևս կախված չլինի փոքր կուսակցությունների հետ դաշինքներ կազմելուց։ Այս մոտեցումը կուսակցության ներսում բնութագրվում է որպես համակարգի «մեղմացում»։

Մյուս տարբերակը ենթադրում է վերադարձ խորհրդարանական կառավարման համակարգին։ Ըստ այդ սցենարի՝ նախագահի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 7 տարի, վերականգնվել վարչապետի պաշտոնը, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է շարունակել պաշտոնավարել՝ կուսակցություններից վեր դիրքում։

ԱԶԿ-ի որոշ ներկայացուցիչների կարծիքով՝ Թուրքիան արդեն փաստացի մտել է նախընտրական փուլ, և քաղաքական ուժերը համապատասխանաբար նախապատրաստվում են։

Ըստ կուսակցական շրջանակներում շրջանառվող գնահատականների՝ հնարավոր է 2027 թ. մայիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։

Այնուամենայնիվ, կառավարման համակարգի փոփոխության և ընտրությունների ժամկետի վերաբերյալ կուսակցության ներսում դեռևս վերջնական համաձայնություն կամ հստակ որոշում չկա, գրում է Ermenihaber-ը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բանուկ ճանապարհը քանդել են` թողել գնացել

Բանուկ ճանապարհը քանդել են` թողել գնացել Fri, 27 Nov 2026 21:15:30 +0400 Տևական ժամանակ է`…

12 րոպե ago

Գրոսու. Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում երկրի անվտանգության համար

Գրոսու. Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում երկրի անվտանգության համար Fri, 27 Nov 2026 21:08:57 +0400 Մոլդովայի…

19 րոպե ago

Հայկական ընտանիքի պատմությունը` ամերիկյան գրականության մեջ

Հայկական ընտանիքի պատմությունը` ամերիկյան գրականության մեջ Fri, 27 Nov 2026 21:00:47 +0400 Հայազգի ամերիկացի գրող…

27 րոպե ago

Ադրբեջանցիները հարցեր ունեն հայ պաշտոնյաներին, հայերն ադրբեջանցիներին հարցեր չունեն

Ադրբեջանցիները հարցեր ունեն հայ պաշտոնյաներին, հայերն ադրբեջանցիներին հարցեր չունեն Fri, 27 Nov 2026 20:45:23 +0400…

43 րոպե ago

Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն օգնում են ԱՄՆ-ին Իրանի հետ հակամարտությունում

Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն օգնում են ԱՄՆ-ին Իրանի հետ հակամարտությունում Fri, 27…

51 րոպե ago

Ի նշան բողոքի՝ հացադուլ է ուզում հայտարարել

Ի նշան բողոքի՝ հացադուլ է ուզում հայտարարել Fri, 27 Nov 2026 20:30:38 +0400 Սերբիայի նախկին…

57 րոպե ago