Նույն բանաձևը պետք է կիրառել իր նկատմամբ

Նույն բանաձևը պետք է կիրառել իր նկատմամբ

Wed, 25 Nov 2026 23:42:15 +0400


Սրանք այնքան հայհոյեցին ու ճղճղացին, մինչև ամբողջ հասարակությունը սկսեց հայհոյել ու ճղճղալ: Ձեռնամարտն ու աթոռակռիվը քաղաքական դաշտում այնքան սովորական դարձրին, մինչև որ Նարեկ Կարապետյանի ու Գառնիկ Դավթյանի նման բարեկիրթ տղերքն էլ սկսեցին բռունցքներին դիմել:

Ստիպեցին, որ քաղաքական պայքարը վերածվի անկանոն մարտերի ու մի էժան մրցավազքի, թե ով ավելի հմուտ կլինի մանիպուլյացիաների ու պոպուլիզմի հարցում, ով ավելի գայթակղիչ ու սուտ խոստումներ կտա հանրությանը, ով քաղաքական հակառակորդին ավելի սուր ու խոր կվիրավորի, ով ավելի սրբապիղծ կլինի:

Ինչ որ մեկը ժամանակին երևի չի բացատրել Նիկոլ Փաշինյանին, որ նման մեթոդներով ոչ թե քաղաքական պայքար են մղում, այլ քուչի տղերքի բազար: Իսկ այդ մեթոդների տևական կիրառումը հանրությանը մարդու մակարդակից իջեցնում` դարձնում է թքող- հայհոյող- սմբակները գործի դնող, կամ էլ լուռումունջ սպանդանոց գնացող նախիր: Ու պարզ է, որ նման պայքարում կիրթ, գրագետ, հայրենասեր մարդիկ պարտվում են, հաղթում են նորմալ կրթություն ու դաստիարակություն չստացած, ագահ ու ընչաքաղց, չտես ու ամեն սրիկայության ունակ հիմար մարդիկ:

Բայց այնուամենայնիվ, կան բաներ, որ արժե սովորել և ընդօրինակել Փաշինյանից: Նա պարբերաբար բանաձևեր, ալգորիթմներ է տալիս, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեցողները կարող են վերադարձնել իրեն, իր դեմ կիրառել:

Ասում է. «Մի ասեք` ծախել ես, չենք ասի` փախել եք»: Հրաշալի է: Նույն բանաձևը պետք է կիրառել իր նկատմամբ: Ասում է` «եղկելի», պետք է կիրառել` «գարշելի»: Ասում է` «աբսլուգ», պետք է ասել` «ստրուկ»: Ասում է` թալանել եք, իրենց թալանի փաստերը պետք է պաստառների վրա գրել, տանել փակցնել կառավարության շենքի վրա:

Ասում է` կուսակցությունները, ՀԿ -ներն ու լրատվամիջոցները ֆինանսական թափանցիկություն չունեն, կառավարվում են դրսից, պետք է իր վերցրած վարկերի, պարտքերի, իր նախկին գործունեության փաստերի նկարագրությամբ աղյուսակներ կազմել: Իր լրատվամիջոցի վճարած հարկերի չափը հրապարակել:

Խոսում է կոռուպցիայից, 8 տարում հազարավոր կոռուպցիոն գործարքներ, հարկային արտոնություններ, խծբ նշանակումներ է արել: Հանեք` հրապարակեք: Խոսում է կրթությունից` իր թիմի տգիտություններից հատորներ կարելի է կազմել:

Համակարգված աշխատանք ու «կասես` կստանաս» վերաբերմունք: Իհարկե, «աբառոտկա ֆռռալը» իր փեշակն է, դժվար է նույն վարպետությամբ անել դա, բայց կարելի է, հնարավոր է, անհրաժեշտ է:

Հարգելի ընդդիմություն, ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ, մի քիչ ստեղծագործաբար մոտեցեք ձեր գործին, ֆանտազիա ու միտք դրեք, գոնե խոսքի մակարդակով կարողացեք հաղթել հակառակորդին: Որովհետև այնքան քննադատելու ու ծաղրելու տեղ, ինչքան սրանք ունեն, աշխարհի ոչ մի` նույնիսկ ամենավարկաբեկված իշխանություն չունի, բայց ինքն է ձեզ-մեզ ծաղրում ու քննադատում` ձեր-մեր չարածի համար, իսկ մենք իր արածը չենք կարողանում ամբողջ ծավալով ջրի երես հանել` դեմը դնել:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աուդիտը բացահայտել է բանակի խնդիրները

Աուդիտը բացահայտել է բանակի խնդիրները Wed, 25 Nov 2026 23:45:48 +0400 Պենտագոնի կողմից իրականացված ներքին…

2 ժամ ago

Իրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվել

Իրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվել Wed, 25 Nov 2026…

2 ժամ ago

Գողերը ներխուժել են արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի կալվածք

Գողերը ներխուժել են արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի կալվածք Wed, 25 Nov 2026 23:05:13 +0400…

3 ժամ ago

ԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը

ԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը Wed, 25 Nov 2026 23:00:35…

3 ժամ ago

Փաշինյանի Ռուսաստան այց, Սահմանադրության նախագծի շուրջ ընդդիմության և իշխանության հակադարձումներ

Փաշինյանի Ռուսաստան այց, Սահմանադրության նախագծի շուրջ ընդդիմության և իշխանության հակադարձումներ Wed, 25 Nov 2026 22:56:41…

3 ժամ ago

«Առաջարկում եմ ներկայիս նախագիծը համադրել Արցախի Սահմանադրության հետ». Գևորգ Դանիելյան

«Առաջարկում եմ ներկայիս նախագիծը համադրել Արցախի Սահմանադրության հետ». Գևորգ Դանիելյան Wed, 25 Nov 2026 22:43:27…

3 ժամ ago