«Հրապարակ»․ Մարդուն որոշել են զրկել իր պետությունից

«Հրապարակ»․ Մարդուն որոշել են զրկել իր պետությունից

Thu, 26 Nov 2026 10:30:18 +0400


2026-ի նոյեմբերի 23-ին հրապարակված ՀՀ նոր սահմանադրության նախագծում քաղաքացիների իրավունքներին եւ քաղաքացիությանը վերաբերող հոդվածներում արմատական ու բավականին խնդրահարույց փոփոխություններ են նախատեսվել: Դրանցից մեկն այն է, որ եթե գործող մայր օրենքով բացարձակապես արգելվում է ՀՀ քաղաքացուն զրկել քաղաքացիությունից, ապա նոր նախագծով դատարաններին հնարավորություն է տրվում մարդուն զրկել քաղաքացիությունից։ Սա, իհարկե, կիրառվելու է միայն օրենքով սահմանված հատուկ դեպքերում՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար: Բայց միեւնույն է՝ ոչ մի երկրի սահմանադրությունում նման դրույթ չկա, եւ չի կարող մարդը զրկվել քաղաքացիությունից ու դառնալ քաղաքացիություն չունեցող՝ օդից կախված անձ։

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը սա անթույլատրելի է համարում, քանի որ վերացվում է կարեւոր սահմանադրական երաշխիքը: «Գործող սահմանադրության 47-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությունը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից»։ Այդ արգելքը չի պարունակում բացառություն՝ կախված անձի կատարած հանցագործությունից։ Նախագծի 24-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետը փոխում է հենց այս սկզբունքը՝ թույլատրելով քաղաքացիությունից զրկել որոշակի հանցագործությունների համար։ Այսպիսով՝ վերացվում է անձի իրավական կարգավիճակի կայունության առանձին սահմանադրական երաշխիքը։ Պարզ է, որ պետությունը պետք է քաղաքացուն պատասխանատվության ենթարկի նաեւ ամենածանր հանցագործության համար, բայց դա որեւէ կերպ չի կարող կապվել նրան քաղաքացիությունից զրկելու հետ: Հանցագործության ծանրությունն ինքնին չի կարող հիմնավորել անձի եւ պետության իրավական կապը հարկադրաբար խզելու անհրաժեշտությունը»,- ասում է Վարդան Պողոսյանը: Ստացվում է՝ քաղաքացին այլեւս պետության տերը չէ։ Նա վերածվում է կառավարվող մի սուբյեկտի, որին կարելի է լռեցնել, ընտրելու իրավունքից զրկել, անհնազանդության դեպքում ընդհանրապես ջնջել նրա անունը պետության գրանցամատյանից:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իսկ հետո՞․ Մաս երկրորդ

Իսկ հետո՞․ Մաս երկրորդ Fri, 27 Nov 2026 11:53:47 +0400 Հասարակությանը գործող իշխանության լիարժեք այլընտրանք…

11 րոպե ago

«Հրապարակ»․ Իր վարչապետության վերջին օրերն է վայելում

«Հրապարակ»․ Իր վարչապետության վերջին օրերն է վայելում Fri, 27 Nov 2026 11:45:28 +0400 Հարցազրույց հոգեբան…

19 րոպե ago

ՌԴ ՊՆ-ն կարևոր հայտարարություն է տարածել

ՌԴ ՊՆ-ն կարևոր հայտարարություն է տարածել Fri, 27 Nov 2026 11:30:56 +0400 Ռուսական զինուժն այս…

34 րոպե ago

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱՊԵՍ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՔՍՏ ՉԷ

Արիս ՔարամյանԱրդեն բավական երկար ժամանակ է, ինչ Հայաստանում քննարկվում է Սահմանադրության փոփոխության հարցը։ Ես ինձ…

38 րոպե ago

«Հրապարակ»․ Ուզում էին պատմական հանդիպում, եղավ պատմական նկար

«Հրապարակ»․ Ուզում էին պատմական հանդիպում, եղավ պատմական նկար Fri, 27 Nov 2026 11:15:08 +0400 Նիկոլ…

49 րոպե ago

Բաթումիում ֆուտբոլային հանդիպումը վերածվել է թուրք-վրացական սկանդալի

Բաթումիում ֆուտբոլային հանդիպումը վերածվել է թուրք-վրացական սկանդալի Fri, 27 Nov 2026 11:00:08 +0400 Վրաստանի Բաթումի…

1 ժամ ago