Համբարձումյանին կզրկե՞ն ընտրություններին մասնակցելու հնարավորությունից

Համբարձումյանին կզրկե՞ն ընտրություններին մասնակցելու հնարավորությունից

Thu, 26 Nov 2026 13:35:32 +0400


Մասիսի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը մտահոգություն է հայտնել, որ Վճռաբեկ դատարանը կարող է այնպիսի որոշում կայացնել, որի հետևանքով իր պաշտպանյալը չի կարողանա մասնակցել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։

Ասուլիսի ժամանակ Պապոյանը նշել է, որ դատարանի որոշման հրապարակման ժամկետը՝ նոյեմբերի 27-ը, ինքնին մտահոգությունների տեղիք է տալիս, քանի որ այն համընկնում է ընտրական գործընթացի վճռորոշ փուլի հետ։ Նրա խոսքով՝ վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ հոկտեմբերի 19-ին և քննվել արտասովոր արագությամբ։

Փաստաբանը պարզաբանել է, որ Համբարձումյանի՝ ընտրություններին մասնակցելու իրավունքը սահմանափակելու համար Վճռաբեկ դատարանը պետք է բավարարի գլխավոր դատախազի տեղակալի բողոքը և ուժի մեջ թողնի առաջին ատյանի դատարանի դատավճիռը։ Այդ դեպքում Համբարձումյանը կհամարվի դատապարտված և պատիժ կրող անձ։

Պապոյանի գնահատմամբ՝ եթե անձը կալանավորված է միայն խափանման միջոցի շրջանակում, դա ինքնին չի կարող հիմք հանդիսանալ նրա ընտրական իրավունքը սահմանափակելու համար։

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը Դավիթ Համբարձումյանին դատապարտել էր 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Սակայն Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել էր պաշտպանության կողմի բողոքը և բեկանել դատական ակտը՝ չհամաձայնելով Համբարձումյանի արարքին տրված քրեաիրավական գնահատականին և արձանագրելով, որ համապատասխան ապացույցներ առկա չեն։

Փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի իրավունքների խախտման վերաբերյալ որոշման դեպքում իրենք դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նրա խոսքով՝ Վճռաբեկ դատարանի դատավորները պետք է գիտակցեն նման որոշման հնարավոր իրավական հետևանքները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՖԻՖԱ-ի գաղտնի փաստաթղթերը հայտնվել են հաքերների ձեռքում․ հայտնի են մանրամասները

ՖԻՖԱ-ի գաղտնի փաստաթղթերը հայտնվել են հաքերների ձեռքում․ հայտնի են մանրամասները Fri, 27 Nov 2026 16:00:13…

19 րոպե ago

Դատախազությունը «Հրազդան» մարզադաշտը բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել դատարաններ

Դատախազությունը «Հրազդան» մարզադաշտը բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել դատարաններ Fri, 27 Nov 2026 15:46:39 +0400…

32 րոպե ago

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ նոյեմբերի 27-ին

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ նոյեմբերի 27-ին Fri, 27 Nov 2026 15:45:16 +0400 Դոլարի,…

34 րոպե ago

Ընդամենը 37 տարեկան էր․ քաղցկեղը խլել է Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահի կյանքը

Ընդամենը 37 տարեկան էր․ քաղցկեղը խլել է Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահի կյանքը Fri, 27 Nov…

49 րոպե ago

ԲՀԿ-ն դիմել է ՍԴ և ՄԻԵԴ՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու համար

ԲՀԿ-ն դիմել է ՍԴ և ՄԻԵԴ՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու համար Fri, 27 Nov…

52 րոպե ago

#Ուղիղ․ Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով

#Ուղիղ․ Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով Fri, 27 Nov 2026 15:26:30 +0400…

53 րոպե ago